Բակո Սահակյանն ու Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությունը քննարկել են Արցախում ծրագրեր իրականացնելու հարցեր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 6-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը` կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի գլխավորությամբ, և քննարկել Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Ամերիկայի հայկական համագումարին հայրենանվեր աշխատանքի համար՝ նշելով, որ այս կառույցը մշտապես սատարել է Արցախին: