ՄԱԿ-ի «ցնցված» առաքելության զեկույցի հետևում Բաքո՞ւն է կանգնած․ Արցախի էթնիկ զտման վրա աչք է փակվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.08.2026 | 23:19
Ըմբիշներ Սամվել Տերտերյանը և Յուրիկ Պետրոսյանը դուրս են եկել Մ-20 ԱԱ-ի եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 22:20
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են․ Մ-20 ԱԱ
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 14:30
Վթարային ջրանջատում Երևանում
16.08.2026 | 14:06
Բելգիայի պատմության խոշորագույն անտառային հրդեհը շարժվում է Գերմանիայի ուղղությամբ
16.08.2026 | 13:35
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
16.08.2026 | 13:09
Ուկրաինան անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային և Մոսկվայի մարզին
16.08.2026 | 13:01
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Արմեն Բարեղամյանի գլխավորությամբ սկսում է ուսումնամարզական հավաքը
16.08.2026 | 12:17
Իսլամ Մախաչևը պաշտպանել է տիտղոսը և անընդմեջ հաղթանակների ռեկորդ սահմանել UFC-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սեպտեմբերի 19-ի ադրբեջանական կողմի ռազմական հարձակումից և հայերի բռնի տեղահանումից հետո մեկ օրով Արցախ ժամանած ՄԱԿ-ի առաքելության ներկայացուցիչները շրջայցից հետո հայտարարել են՝ «ցնցված են, թե ինչպես են տեղի բնակիչները հանկարծակի լքել իրենց տները», և շեշտել, թե «ո՛չ տեղի բնակչության շրջանում հարցվածներից, ո՛չ իրենց զրուցակիցներից որևէ հաղորդում չեն ստացել քաղաքացիական բնակչության նկատմամբ վերջին հրադադարից հետո բռնության դեպքերի վերաբերյալ»։

Թե ո՞ւմ հետ է զրուցել ու հարցում անցկացրել Բաքվից Ստեփանակերտ մեկնած ՄԱԿ-ի առաքելությունը, երբ ամբողջ Արցախը բռնի հայաթափվել է, անհայտ է։ Մինչ միջազգային կառույցի առաքելությունը նշում է, որ բռնությունների մասին ահազանգեր չկան, մեծ դժվարություններով Հայաստան հասած արցախցիները դժոխային մանրամասներ են պատմում իրենց հետ տեղի ունեցածից։

Արցախցի 62-ամյա Էլմիրա Աբրահամյանը, որը հազիվ էր փրկվել ադրբեջանական գերությունից և հասել Գորիս, Factor TV-ի հետ զրույցում պատմել էր, որ ադրբեջանցի վեց զինվորականներ ներխուժել են Արցախի Խնկավան գյուղի իր տուն ու առևանգել իրեն։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դեռևս մեկնաբանություն չունի ՄԱԿ-ի առաքելության կողմնակալ որակվող զեկույցի առնչությամբ։ Գերատեսչությունից Factor TV-ին միայն փոխանցեցին, որ հայտարարության շուրջ ԱԳՆ-ում քննարկումներ են եղել՝ առանց մանրամասներ հայտնելու։

Շարունակում է նաև անհայտ մնալ, թե ի՞նչ սկզբունքով է ՄԱԿ-ն առաքելություն գործուղել Արցախ։ Ադրբեջանական տելեգրամյան ալիքներում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ առաքելության կազմում եղել են Թուրքիայի, ՌԴ-ի, Հունգարիայի, Պակիստանի և Ալբանիայի ներկայացուցիչներ։ Այս պետությունները համարվում են Ադրբեջանի դաշնակիցները և ՄԱԿ-ում Արցախի հարցով քննարկումների ժամանակ անթաքույց աջակցել են Բաքվին։

«Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի խոսքով՝ ՄԱԿ-ն Արցախ պետք է գնար այն ժամանակ, երբ այնտեղ դեռ հայեր էին ապրում, սակայն, ըստ նրա, միջազգային կառույցը ո՛չ 30 տարիների, ո՛չ էլ շրջափակման 9 ամիսների ընթացքում այդ ուղղությամբ քայլ չի արել։ Արցախ մեկնած այս առաքելությունը հայտարարել էր, թե Արցախում 50-1000 հայ է մնացել։ Խուրշուդյանի խոսքով՝ ՀՀ իշխանությունները պետք է վիճարկեն այս թիվը։

Արցախում ադրբեջանական ռազմական հանցագործությունները չարձանագրած ՄԱԿ-ի առաքելության գործելաոճի ֆոնին «Բացում» նախաձեռնության ղեկավար Նարեկ Այվազյանը հիշեցնում է՝ Արցախի շրջափակման գրեթե ամբողջ ժամանակահատվածում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին բազմաթիվ ապացույցներ են փոխանցել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության վերաբերյալ, ինչին հաջորդել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակի հայտարարությունը։

Նարեկ Այվազյանի խոսքով՝ ՄԱԿ-ի այս առաքելության ներկայացուցիչներին, վստահաբար, չեն տարել այն շրջաններ, որտեղ մարդիկ են սպանվել, շենք-շինություններ են ավերվել։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ՄԱԿ-ի այս առաքելության զեկույցը ծաղր է համարում և նշում՝ մեղավորը ՀՀ իշխանություններն են, քանի որ նախ՝ անվտանգային լրջագույն խնդիրներ են ստեղծել Արցախի ու Հայաստանի համար, և հետո՝ չեն ձեռնարկել անհրաժեշտ քայլեր դիվանագիտական դաշտում։

ՔՊ-ից հակադարձում է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը՝ պնդելով, թե Փաշինյանի թիմը մեղավորություն չունի։

Երևանից առայժմ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն է քննադատել ՄԱԿ-ին երեկ հրապարակված զեկույցի համար։

«Լեռնային Ղարաբաղում, այսպես կոչված, ՄԱԿ-ի առաքելությունն ամեն ինչ արեց՝ օրինականացնելու Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումները, կամայական ձերբակալությունները, քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացումը և այլ հանցագործություններ։ Այս տղաները վարկաբեկում են ՄԱԿ-ը՝ որպես ինստիտուտ։ Ես անհամբեր սպասում եմ այդ «ներկայացուցիչների» գործունեության վերաբերյալ ՄԱԿ-ի հետաքննությանը»,- գրել է Մարուքյանը։

Իսկ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում մեկնաբանություն ստանալ չի հաջողվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան