Չեխիան և Լեհաստանը հսկողություն են սահմանում Սլովակիայի հետ սահմանին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Չեխիայի և Լեհաստանի իշխանությունները հայտարարել են, որ հոկտեմբերի 4-ից ժամանակավոր հսկողություն կսահմանեն Սլովակիայի հետ սահմանին՝ անօրինական միգրացիոն հոսքերը և միգրանտներին ուղղորդողների գործունեությունը զսպելու համար, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Չեխիայի ներքին գործերի նախարար Վիտ Ռակուշանի խոսքով՝ սահմանի ամբողջ երկայնքով պատահական ստուգումներ են իրականացվելու՝ այնպես, որ հնարավորինս քիչ սահմանափակվի միջսահմանային երթեւեկությունը։

Նախարարը հավելել է, որ Պրահան ժամանակավոր հսկողություն է սահմանում Լեհաստանի հետ համաձայնությամբ, որը նույն կերպ կվերահսկի Սլովակիայի հետ սահմանը։

«Մենք, իհարկե, կապի մեջ ենք ինչպես սլովակյան կողմի, այնպես էլ մեր ավստրիացի և գերմանացի հարևանների հետ»,- ընդգծել է նա։

«Կեսգիշերից սկսած՝ մենք կվերականգնենք սահմանային հսկողությունը Սլովակիայի հետ սահմանին», – լրագրողներին ասել է Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարիուշ Կամինսկին։

Ի սկզբանե երկու երկրներն էլ այս միջոցը ներդրել էին մինչև հոկտեմբերի 13-ը, բայց այն կարող է երկարաձգվել՝ կախված առկա իրավիճակից, նշել են երկու քաղաքական գործիչները։

Սլովակիայի վարչապետ Լյուդովիտ Օդորը հայտարարել է, որ Բրատիսլավան հոկտեմբերի 4-ին, արձագանքելու է Լեհաստանի և Չեխիայի կողմից սահմանային ստուգումների ներդրմանը։

Մի քանի օր առաջ Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեյզերն էլ կարգադրել էր լրացուցիչ հսկողություն սահմանել Լեհաստանի և Չեխիայի հետ սահմաններին՝ անօրինական, մաքսանենգ ճանապարհով մարդկանց երկիր մտցնելու երթուղիների նկատմամբ։