«Բրավո՛ Հայաստանի պատգամավորներին»․ ֆրանսիացի պատգամավորը Հռոմի ստատուտի վավերացումը կարևոր քայլ է համարել հայկական ժողովրդավարության համար

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Անն Լորանս Պետելը X-ի իր միկրոբլոգում արված գրառմամբ անդրադարձել է ՀՀ ԱԺ-ի կողմից այսօր Հռոմի ստատուտի վավերացմանը։

«Հայաստանի խորհրդարանն այսօր վավերացրել է Հռոմի կանոնադրությունը և անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին։ Բրավո՛ Հայաստանի պատգամավորներին՝ այս համարձակ քվեարկության համար։ Ոչ մի վիրավորանք Մոսկվային, սա կարևոր քայլ է հայկական ժողովրդավարության համար։ Մենք կիսում ենք ոչ միայն պատմությունը, այլև արժեքները»,- գրել է Պետելը։

Հռոմի ստատուտի վավերացումը ողջունել է նաև Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան։

«Երևանից ողջունում եմ Հայաստանի խորհրդարանի որոշումը՝ վավերացնել Հռոմի կանոնադրությունը և այդպիսով թույլ տալ Հայաստանին դառնալ Միջազգային քրեական դատարանի մասնակից պետություն։ Հանցագործությունների անպատժելիության դեմ պայքարը խաղաղության և կայունության պայման է»,- գրել է նա։

Հիշեցնենք՝ ՀՀ Ազգային ժողովն այսօր ձայների 60 կողմ, 22 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ՄՔԴ Հռոմի կանոնադրությունը վավերացնելու նախագիծը։

Հավելենք նաև, որ ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովը ՀՀ խորհրդարանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումն անվանել է ոչ բարեկամական քայլ է Վլադիմիր Պուտինի նկատմամբ։