ԱԺ-ն քննարկում է Հռոմի կանոնադրությունը վավերացնելու հարցը․ ՈՒՂԻՂ

Լուրեր

03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
Բոլորը

Հռոմի ստատուտի վավերացման նախագիծն ընդգրկված է ԱԺ նիստի օրակարգում։ Այն կվավերացվի, քանի որ իշխող քաղաքական ուժի ղեկավար Նիկոլ Փաշինյանը դեռ սեպտեմբերի 24-ին՝ անկախության մասին իր ուղերձում էր այդ մասին հայտարարել։

Նախագիծը սեպտեմբերի 28-ին հավանության է արժանացել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում։ Հռոմի ստատուտի վեավերացման մասին գործընթացներից դժգոհում են Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանի իշխանությունները։

«Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումն ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա»,- հայտարարում են Մոսկվայից՝ առանց հստակեցնելու, թե ինչ քայլերի կդիմեն։

Երևանը Հռոմի ստատուտի վավերացման գործընթացն սկսել է 2022 թվականի դեկտեմբերին։ Սրանից շուրջ չորս ամիս անց Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու միջազգային օրդեր է տվել։ Նրանք կասկածվում են ուկրաինացի երեխաների անօրինական դեպորտացիայի համար։

Հռոմի ստատուտը վավերացրած պետությունները պարտավորություն ունեն իրենց երկրում Պուտինին և Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու։ Մոսկվայի սուր քննադատությունները, ըստ էության, պայմանավորված են այս հանգամանքով։

Նշենք, սակայն, որ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի փոխանցմամբ՝ Պուտինին ձերբակալություն չի սպառնում, եթե նա Հռոմի կանոնադրությունը վավերացնելուց հետո ժամանի Հայաստան։ Պաշտոնյայի փոխանցմամբ՝ Երևանը դեռ ապրիլին այս հարցի շուրջ առաջարկներ է ուղարկել Մոսկվա, բայց արձագանքներ չկան։

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հանձնաժողովի նիստում չեն մասնակցել նախագծի քննարկմանը՝ ավելի վաղ դեմ արտահայտվելով գործընթացին։ ՀՀ կառավարությունը որպես հիմնավորում ներկայացնում է այն, որ միջազգային հարթակներում ցանկանում են պաշտպանել ՀՀ անվտանգությունը՝ թվարկելով Ադրբեջանի կողմից 2021, 2022, 2023 թվականների ռազմական հարձակումները։