Լեռնային Ղարաբաղի կարգավիճակից զատ՝ կան այլ հարցեր, որոնք վիճելի են Հայաստանի և Ադրբեջանի համար․ ԱՄՆ Պետքարտուղարություն

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու հնարավորություն է տեսնում, սակայն Երևանի և Բաքվի միջև, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակից զատ, կան այլ հարցեր, որոնք պետք է լուծվեն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակից զատ՝ կան այլ հարցեր, որոնք վիճելի են Հայաստանի և Ադրբեջանի համար, և մենք կքաջալերենք նրանց վերադառնալ խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ՝ քննարկելու և, ի վերջո, լուծում տալու այդ հարցերին»,- նշել է Մեթյու Միլլերը:

Անդրադառնալով Արցախում ՄԱԿ-ի առաքելությանը՝ ամերիկացի պաշտոնյան նշել է, որ ԱՄՆ շարունակում է աշխտաել դաշնակիցների հետ՝ ավելի երկարաժամկետ առաքելության ուղղությամբ։

«Առաջին հերթին, մենք ողջունում ենք այդ առաքելությունը: Մենք շարունակում ենք աշխատել մեր դաշնակիցների և գործընկերների հետ, թե ինչպիսին պետք է լինի ավելի երկարաժամկետ առաքելությունը: Ես այսօր դրա վերաբերյալ որևէ այլ տեղեկություն չունեմ»,- ասել է Միլլերը՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղ վերադառնալ ցանկացողների իրավունքները պետք է հարգվեն, և որ պետք է լինի միջազգային դիտորդական առաքելություն՝ դա ապահովելու համար: