Հավատացած եղեք, որ ձեր աջակցության կարիքը մենք ունենք․ նախագահը՝ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը

Լուրեր

07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի Կիպրոս-Հայաստան համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հարիս Գեորգիադեսի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահը, ողջունելով հյուրերին շեշտել է, որ բարձր է գնահատում երկու երկրների, այդ թվում՝ խորհրդարանների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունն ու Կիպրոսի խորհրդականների գործունեությունն՝ ի աջակցություն Հայաստանի. «Հավատացած եղեք, որ ձեր աջակցության կարիքը մենք ունենք և էլի ունենալու ենք, այն մեզ ոգևորում է մեր ինքնիշխանության պահպանության, ժողովրդավարության կայացման մեր հիմնական խնդիրները լուծելու գործում»,– շեշտել է Վահագն Խաչատուրյանը:

Պատվիրակության ղեկավարը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար ընդգծել է, որ կիպրական կողմը պատրաստակամ է իր ներածի չափով աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ ԵՄ-ում, ԵԽ-ում և այլ կառույցներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-կիպրական գործակցության խորացման, ինչպես նաև եռակողմ՝ Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության հեռանկարները: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին և վերջիններիս դիմակայելու հնարավորություններին: Այս համատեքստում շեշտվել է հարավկովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հրամայականը:

Զրույցի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների և հումանիտար այլ հիմնախնդիրների վերաբերյալ հարցեր: