Ղազախստանի ԱԳՆ-ն երկրի մասին բացասաբար արտահայտվող օտարերկրացիների գրանցամատյան է վարում

Լուրեր

07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
Բոլորը

Ղազախստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիարովը հայտնել է, որ հանրապետության իշխանությունները գրանցում են օտարերկրացիներին, ովքեր բացասաբար են խոսում երկրի մասին։ Նրա խոսքով՝ այս ցուցակում հայտնված մարդկանց համար «սահմանը փակ է, և այդ մարդիկ չեն կարողանա մտնել» Ղազախստան։

«Բնականաբար, մենք ունենք այդ ցուցակը, բայց դա աշխատանքային ցուցակ է, չենք հրապարակի։ Պարզապես բոլոր հայտարարություններն աննկատ չեն մնում»,- ասել է Այբեկ Սմեդյարովը։

Լրագրողը նրան հարցրել է՝ արդյո՞ք Ղազախստանի ԱԳՆ-ն գրանցում է քաղաքացիների, ովքեր բացասաբար են արտահայտվել հանրապետության մասին՝ մեջբերելով մի մարդու, որը «զուգահեռներ է անցկացրել Ղազախստանի և Ուկրաինայի միջև»։

Ըստ KazTag-ի՝ հարցը տրվել է «ռուս էնդոկրինոլոգ Իլյա Մագերիի՝ Ղազախստանի դեմ ագրեսիվ հարձակման կապակցությամբ»։ Սոցցանցերում նա վիճել է իր հետևորդներից մեկի հետ, որը կարծիք է հայտնել, թե «նա պետք չէ Ղազախստանին»՝ նրան անվանելով «իմպերիալիստ»։

Բժիշկը նրան պատասխանել է, որ Ղազախստանի գիտությունների ակադեմիան «կառուցվել է այդ իմպերիալիստի կողմից», որ հենց նա է կրթել հանրապետության գիտնականների և արվեստագետների:

«Սակայն նրանց պատճառով, ովքեր ցնցում են ամեն ինչ, մենք պատերազմի մեջ կմտնենք»,- ասել է նա:

«Իմ կողմից մեծ ողջույններ միլիոնավոր լսարան ունեցող էնդոկրինոլոգին: Ավելի լավ է՝ թող նա մարդկանց բուժի, իր մասնագիտությամբ զբաղվի, քան իր կարծիքն արտահայտի։ Մենք բարիդրացիական հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ և աշխատում ենք որպես բարեկամ, ռազմավարական պետություններ»,- Սմադիարովի խոսքերն է մեջբերում պարբերականը։

Սեպտեմբերի 28-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ իր երկիրը միանշանակ կհետևի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ռեժիմին։ Սեպտեմբերի 29-ին մեկնաբանելով իր հայտարարությունը՝ նա բացատրել է, որ Ղազախստանը հավատարիմ է Մոսկվայի հետ համագործակցությանը և հակառուսական չէ։