Հատել էին կանգուն 13 ծառ. Գուգարքի ոստիկանների բացահայտումը

Լուրեր

22.11.2026 | 18:54
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 14:13
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում են անձրև և ուժեղ քամի
22.11.2026 | 13:32
Ուժեղ քամին վնասել է տանիքներ և արևային վահանակներ․ ահազանգեր՝ երկու մարզից
22.11.2026 | 13:13
Հրապարակվել են նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
22.11.2026 | 12:59
Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները
Բոլորը

Գուգարքի ոստիկանները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, սեպտեմբերի 30-ին Շահումյան գյուղի միջնամասում ստուգման են ենթարկել «ԳԱԶ-53» մակնիշի մի մեքենա, որը բեռնված էր մոտ 3,5 խմ փայտանյութով: Վանաձորի բնակիչ, 38-ամյա վարորդը փայտանյութի համար փաստաթուղթ չի ներկայացրել ու հայտնել է, մեքենան ու փայտանյութն իրենը չեն․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Իրավապահները պարզել են, որ մեքենան պատկանում է Շահումյան գյուղի բնակիչ, 69-ամյա մի տղամարդու, իսկ փայտանյութը նրա անձնական օգտագործման համար պատրաստել են` հատելով տարբեր տեսակի և տրամաչափի կանգուն 13 ծառ:

Երկուսն էլ ներկայացվել են ոստիկանության Գուգարքի բաժին, բենզասղոցը վերցվել է, իսկ փայտանյութով մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզային քննչական վարչություն: Հանգամանքերը պարզվում են: