Կիևում առաջին անգամ տեղի է ունենում ԵՄ երկրների ԱԳ նախարարների հանդիպումը

Լուրեր

15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հոկտեմբերի 2-ին Կիևում ԵՄ անդամ բոլոր 27 երկրների արտաքին գործերի նախարարները հավաքվել են ոչ պաշտոնական հանդիպման։ Սա առաջին նման գագաթնաժողովն է, որը տեղի է ունենում Եվրամիության սահմաններից դուրս։

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը սա «պատմական» է անվանել՝ հավելելով, որ Ուկրաինան ԵՄ ապագա անդամ է։ Ուկրաինայի մայրաքաղաքում է նաև Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը։ Տեղեկությունը հաստատել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչներից մեկը՝ ի պատասխան լրագրողների խնդրանքի, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Reuters-ի փոխանցմամբ՝ Կիևում ոչ պաշտոնական գագաթնաժողովում նախատեսվում է ընդգծել ԵՄ-ի անսասան աջակցությունն Ուկրաինային։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ այս հանդիպման մեկնարկը հայտարարվել է միայն այն կայանալուց անմիջապես առաջ:

Ժոզեպ Բորելը հայտնել է, որ Ուկրաինայի մայրաքաղաքում հրավիրված գագաթնաժողովում, ի թիվս այլ բաների, նախատեսվում է քննարկել Կիևի խաղաղության ծրագիրը՝ միջազգային ասպարեզում նրա աջակցությունը մեծացնելու և Ուկրաինայում խաղաղ կարգավորման վերաբերյալ հաջորդ գագաթնաժողովը նախապատրաստելու համար։