Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան կայցելի ԼՂ-ից փախուստի դիմած հայերին․ հայտնի է նախարարի հայաստանյան օրակարգը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար տիկին Կատրին Կոլոննան ապրիլի 28-ի իր այցից հետո երկրորդ անգամ կժամանի Հայաստան հոկտեմբերի 3-ին։ Նրան կընդունի վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանը։ Այնուհետև իր պաշտոնակից պարոն Արարատ Միրզոյանի հետ կայցելի Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ին սկսված ռազմական հարձակման և Ռուսաստանի մեղսակից հայացքի ներքո ինը ամիս ապօրինի շրջափակման արդյունքում Լեռնային Ղարաբաղից փախուստի դիմած հայերին․ տեղեկացնում են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունից։

«Նախարարն այս առիթով կվերահաստատի Ֆրանսիայի հանձնառությունը Հայաստանի կողքին, վերջինիս աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Ֆրանսիայի ծայրաստիճան զգոնությունը դրանք հարգելու առնչությամբ։ Նա Հայաստանի իշխանությունների հետ կուսումնասիրի բոլոր ոլորտներում մեր համագործակցության ամրապնդման կոնկրետ միջոցները։

Տիկին Կատրին Կոլոննան կընդգծի Ֆրանսիայի մոբիլիզացումը՝ ի նպաստ Կովկասում արդար և կայուն խաղաղության և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների հարգման:

Այս մոբիլիզացումը նշանավորվում է Ֆրանսիայի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչությանը տրամադրվող մարդասիրական օգնության եռապատկմամբ, որը տարեսկզբից ի վեր կազմում է 12,5 միլիոն եվրո, որին ավելանում է սեպտեմբերի 27-ին նախարարի կողմից հայտարարված 7 միլիոն լրացուցիչ ֆինասական օգնությունը։ Այն հատկացվում է ի լրումն Ֆրանսիայի քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման մարմինների ջանքերի: ՀՀ իշխանություններին հրատապ բժշկական օգնություն է փոխանցվել նաև սեպտեմբերի 29-ին՝ նախատեսված մասնավորապես սեպտեմբերի 25-ի երեկոյան Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստի պայթյունից տուժած փախստականների և տուժածների բուժման համար»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Factor.am-ը տեղեկացրել էր, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարը հոկտեմբերի 3-ին կայցելի Հայաստան։