Խարկովը կրկին գնդակոծության տակ է
Քաղաքականություն
02.10.2023 | 12:44Ռուսական բանակը կրկին կամիկաձե անօդաչու սարքեր է արձակել Ուկրաինայի թիրախների ուղղությամբ։ «Շահեդ»-ները ժամանել են հարավից, իսկ Խերսոնի, Նիկոլաևի և Դնեպրոպետրովսկի մարզերում օդային տագնապ է հայտարարվել։
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Խարկովում պայթյունների շարք է լսվել։ Բացի այդ, ավիահարվածի մասին ահազանգ է հայտարարվել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Շրջանային ռազմական վարչակազմի ղեկավարը հաստատել է հրետակոծության մասին տեղեկությունը՝ կոչ անելով բնակիչներին չլքել ռմբապաստարանները։
«Օկուպանտները հարվածում են Խարկովին։ Խարկովի և շրջանի բնակիչներ, ապաստարաններում մնացեք»,- գրել է Օլեգ Սինեգուբովը Telegram-ի իր ալիքում։