Կառավարությունը 1 մլրդ 188 մլն դրամ կհատկացնի 22 կմ ճանապարհի ասֆալտապատման համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ընթանում է ՀՀ կառավարության հերթական նիստը։ Օրակարգում ներառված է 40 հարց, որից զեկուցվող է 3-ը, մեկը գաղտնի է։

«Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների միջին նորոգում» միջոցառման կատարումն ապահովելու նպատակով Կառավարությունն ընդունեց որոշում:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի խոսքով՝  նախատեսվում է ֆինանսավորվել ընդհանուր 22.5 կմ ճանապարհների միջին նորոգման աշխատանքներ, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ` 15,2 կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 7,3 կմ:

«3 ճանապարհահատվածների միջին նորոգման աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 1 մլրդ 188 մլն դրամ: Գումար է հատկացվել հետևյալ աշխատանքների համար՝ Պուշկինի թունելից-Գարգառ գյուղ տանող՝ միջպետական նշանակության ավտոճանապարհի միջին նորոգման՝ ընդհանուր 4 կմ, 199 մլն դրամ, Փոքր Վեդի-Ոսկետափ-Ավշար միջպետական նշանակության ավտոճանապարհի միջին նորոգման՝ ընդհանուր 11.2 կմ, 600 մլն դրամ, Շաքի-Սիսիան-Տոլորս հանրապետական նշանակության ավտոճանապարհի միջին նորոգման՝ ընդհանուր 7.3 կմ, 388 մլն դրամ»,- նշեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։