Արդյոք խաղաղության պայմանագրի ստորագրումը մոտ է. 10 օրից Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
Բոլորը

Չնայած Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական վերջին ագրեսիային՝ Բաքվի հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հարցերը Հայաստանի օրակարգից դուրս չեն եկել, և այդ օրակարգը հատկապես հիմա պետք է առաջ մղել, առաջիկայում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ հայտարարում է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

Եվրոպական քաղաքական համայնքի III գագաթնաժողովը նախատեսված է հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում․ հենց այստեղ էլ կհանդիպեն երկու երկրների ղեկավարները։ Արցախում ադրբեջանական ագրեսիայից հետո սա Փաշինյանի և Ալիևի առաջին հանդիպումն է լինելու, որի մասին հայտարարվել էր դեռ ամիսներ առաջ։

Իշխանական պատգամավորը խոստովանում է՝ թեև Ադրբեջանի վերջին ռազմական գործողություններից և, ըստ էության, արդեն իրականացրած էթնիկ զտումների քաղաքականությունից հետո իրավիճակը բարդ է, այդուհանդերձ, Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ապահովման հարցը մնում է օրակարգում։ Կողմերը փորձելու են շարունակել քննարկումները հիմնական սկզբունքների շուրջ՝ փորձելով հասնել համաձայնության։

Մինչ արցախյան վերջին ողբերգական դեպքերը՝ պաշտոնական Երևանը Բաքվի հետ խաղաղության օրակարգի շուրջ բանակցություններում մշտապես բարձրաձայնել է, թե որոնք են հայկական կողմի համար սկզբունքային կետերը։ Դրանց թվում է նաև Ադրբեջանի կողմից անընդունելի համարվող Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության երաշխիքների հասցեագրումը։ Արդյո՞ք Հայաստանը շարունակելու է պնդել, որ արցախցիների իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովվեն հստակ միջազգային մեխանիզմներով։ Սարգիս Խանդանյանն այս փուլում դժվարացավ հարցին հստակ պատասխանել։

Ընդամենը 2 օրում Արցախից տեղահանվածների թիվն արդեն գերազանցել է 20 հազարը։ Հազարավոր արցախցիներ էլ դեռ սպասում են ՀՀ մուտք գործելու իրենց հերթին։ Եթե, այդուհանդերձ, ոչ բոլոր արցախցիները դուրս գան Ստեփանակերտից, արդյո՞ք հայկական կողմը կշարունակի պնդել, որ արցախցիների իրավունքներն ու անվտանգությունը ապահովող միջազգային մեխանիզմների ստեղծման մասին կետ լինի խաղաղության հնարավոր պայմանագրում։

Փաշինյան-Ալիև բանակցություններին ընդառաջ՝ այսօր Բրյուսելում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։ Ադրբեջանցի պաշտոնյան հանդիպումից հետո հայտարարել է, թե այն անցել է բավականին կառուցողական և այժմ «հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ շարժվելու ավելի մեծ հնարավորություններ կան»։ Հայկական կողմը քննարկումից մանրամասներ դեռ չի հայտնում։

Արմեն Գրիգորյանը հանդիպումներ կունենա նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի խորհրդականների հետ՝ նախապատրաստելու Գրանադայում նախատեսված առաջնորդների հնարավոր հանդիպումը, որը, ենթադրաբար, կանցնի հնգակողմ ձևաչափով։ Թե Լեռնային Ղարաբաղի վերջին զարգացումները ինչպես կանդրադառնան խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների վրա, Սարգիս Խանդանյանը դժվարանում է ասել՝ միևնույն ժամանակ շեշտելեվ, որ բարդությունները շարունակում են մնալ։

Չնայած այս իրողություններին՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը երկու օր առաջ հայտարարեց․ «Շատ մոտ ենք և պատմական հնարավորություն ունենք կնքել խաղաղության պայմանագիր»։ Արցախում ողբերգական զարգացումների ֆոնին ի՞նչ հիմքով էր նման պնդում անում Սիմոնյանը, պարզ չէ։

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը, մինչդեռ, համարում է, որ մոտ ապագայում խաղաղության պայմանագրի ստորագրումն իրատեսական չէ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արցախյան վերջին դեպքերից առաջ հայտարարել էր, որ Գրանադայում որևէ փաստաթուղթ չի ստորագրվի, այսօր Սարգիս Խանդանյանը վերահաստատեց՝ առաջիկա շաբաթներին փաստաթղթի ստորագրումն իրատեսական չէ։

Մինչ այդ, Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևը բանակցությունների մասին հայտարարություն է տարածել ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելը․ ըստ հայտարարության՝ կոնկրետ գործողություններ և վճռական փոխզիջումային լուծումներ են անհրաժեշտ նորմալացման գործընթացի բոլոր ուղիներում: ԵՄ-ն կարծում է, որ Գրանադայում հնարավոր հանդիպումը պետք է օգտագործվի և՛ Երևանի, և՛ Բաքվի կողմից՝ հրապարակայնորեն կրկնելու իրենց հավատարմությունը միմյանց տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը՝ համաձայն Պրահայում և Բրյուսելում նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների:

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան