Գազատարի հիմնարկեք, երկաթուղու կառուցում․ինչ համաձայնագրեր են ստորագրել Էրդողանն ու Ալիևը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Նախիջևանում երեք համաձայնագիր են ստորագրել։  Երկու երկրների նախագահների միջև տեղի ունեցած բանակցություններից հետո տեղի է ունեցել համաձայնագրերի ստորագրման արարողությունը։

Ալիևն ու Էրդողանը ստորագրել  են  «Թուրքիայի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև Կարս-Նախիջևան երկաթուղու նախագծի վերաբերյալ մտադրությունների արձանագրությունը»:

«Պատմական իրադարձություն է նաև Կարս-Նախիջևան երկաթուղու կառուցման մտադրության արձանագրության ստորագրումը, և ես վստահ եմ, որ այս նախագիծը հաջողությամբ կիրականացվի և կծառայի ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Թուրքիային և այլ երկրներին որպես Միջին միջանցքի ճյուղ»,-ասել է Էրդողանը։

Թուրքիայի շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայի փոփոխության նախարար Մեհմեդ Օջասեքն ու Ադրբեջանի քաղաքաշինության և ճարտարապետության պետական ​​կոմիտեի նախագահ Անար Գուլիևը ստորագրել են համագործակցության համաձայնագիր Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում բնակելի շենքեր, տարրական դպրոց, մանկապարտեզ, մշակութային կենտրոն կառուցելու վերաբերյալ։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի և Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի կողմից ստորագրվել է փաստաթուղթ, որով կանոնակարգվում է էլեկտրաէներգիայի ոլորտում էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Ադրբեջանի էներգետիկայի նախարարության միջև առկա համագործակցությունը։

Բացի այդ տեղի է ունեցել նաև Իգդիր-Նախիջևան գազատարի հիմնարկեքի արարողությունը։ Factor TV-ին ավելի վաղ ներկայացրել էր , թե ինչ է իրենից ներկայացնում նշյալ գազատարը և ինչ նշանակություն ունի։

Էմմա Չոբանյան/