Դավիթ Հարությունյանն անձնավորված չի ընկալել ԱԺ փոխնախագահի վիրավորանքը Դանիել Իոաննիսյանի հասցեին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
 

ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի՝ ԸՕ քննարկումների ժամանակ հնչեցրած «մտավոր հետամնաց» որակավորումը չի ընկալել որպես կառավարության ներկայացուցիչ Դանել Իոնիսյանին ուղղված։

«Դա անձնավորված ես չեմ ընկալել, այլ ընկալել եմ իրավիճակի գնահատականը։ Հակառակը Դանիելի նկատմամբ Արփինե Հովհաննիսյանը միշտ ընդգծված հարգանքով է վերաբերվել»,-Factor.am-ին այսօր ասաց պարոն Հարությունյանը։

Այդ քննարկման ժամանակ տիկին Հովհաննիսյանի հետ նույն սեղանի մոտ նստած «Ելք»-ական պատգամավոր Ալեն Սիմոնյանը չէր լսել տիկին Հովհաննիսյանի որակավորումը։ Տեսանյութը դիտելուց հետո նա համոզված է, որ ԱԺ փոխնախագահի վիրավորական որակումն ուղղված է Դանիել Իոաննիսյանին։ Պարոն Սիմոնյանը ԸՕ աշխատանքային խմբի անդամ չէ, սակայն կարծում է, որ տիկին Հովհաննիսյանի արարքին պետք է տրվի քաղաքական գնահատական: «Որովհետեւ պետք է հստակ գնահատվի, թե ինչու է ասվել, և ինչու այդ ոճը չի վերանում ՀՀԿ անդամների միջից»,- ասաց պարոն Սիմոնյանը։

«Ելք»-ից աշխատանքային խմբի անդամ Էդմոն Մարուքյանը գնահատականի համար կսպասեր ԱԺ փոխնախագահի մեկնաբանությանը։ Սակայն որակման առիթով նկատում է, որ աշխարհում ոչ մեկի հասցեին չի կարելի նման որակումներ տալ, «նույնիսկ եթե մարդը մտավոր հետամնաց է»։ «Պետք է ինքը ներողություն խնդրի և պատասխան տա իր խոսքերի համար»,-վստահ է Էդմոն Մարուքյանը։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այն պատգամավորներից է, որը հաճախ է իր՝ հատկապես հակառակ թևի գործընկերներին կոռեկտության կոչեր անում։ Այսօր նա հրաժարվեց մեկնաբանել տիկին Հովհաննիսյանի որակումը Դանիել Իոաննիսյանի հասցեին։ «Ես չեմ տալիս մեկնաբանություններ մամուլին վերջին մեկուկես ամսում։ Դա իմ անձնական որոշումն է, խնդրում եմ հարգել այն»,- թեման փակեց պարոն Աշոտյանը։

Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում Ընտրական օրենսգրքի քննարկումների ժամանակ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր գործընկերներին, հենց պարոն Իոաննիսյանի խոսքի ընթացքում, ասում է․ «Էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք»։

Հ․ Գ․ Արփինե Հովհաննիսյանից մեկնաբանություն ստանալու մեր բոլոր փորձերն անարդյունք էին, քանի որ տիկին Հովհաննիսյանի հեռախոսահամարներն անհասանելի էին։

 

Մհեր Արշակյան

Տեսանյութը՝ News.am-ի