Սա տարածքային ամբողջականության հարց չէ․ վտանգված է հայ ժողովրդի՝ իրենց հողում ապրելու իրավունքը․ Ֆրանսիայի ԱԳ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց` Ֆրանսիան հրատապ նիստ է հրավիրել` հաշվի առնելով իրավիճակի լրջությունը:

«Մի քանի շաբաթ մեծածավալ զորք և ռազմական տեխնիկա կուտակելուց հետո Ադրբեջանը որոշեց մեծամասշտաբ գործողություններ նախաձեռնել, որոնք իրականացվում էին մեծ մասշտաբով և հետևանքներ առաջացնում քաղաքացիական բնակչության համար, գործողություն, որ ոչ ոք չի կարող հավատալ, որ կանխամտածված չի եղել: Ֆրանսիան անմիջապես և կտրուկ դատապարտեց այս անընդունելի հարձակումը, մենք միակ երկիրը չենք, մի շարք երկրներ ևս ժխտում են այս վարքը` կոչ անելով Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել: Այս գործողության հետևանքը հատկապես ծանր եղավ, այստեղ մարդիկ են զոհվել, քաղաքացիական անձինք, այդ թվում`երեխաներ»,- ասաց նա:

Կոլոննան նշեց` հրադադարը, որ հայտարարեվեց երեկ, կենսական կարևորություն ուներ, կարևոր է այն պահպանել:
Նա ընդգծեց` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չէ, որ հարցի տակ է դրվում, վտանգված է ԼՂ-ում ապրող հայ ժողովրդի` իրենց իրավունքներով ու պատմությամբ ու մշակույթի հարգմամբ ապրելու հնարավորությունը, բայց այդ հնարավորությունը չկա, եթե ուժեղ կողմը թույլի նկատմամբ դիտավորյալ ուժ է գործադրում:

«ԼՂ-ն որքան ժամանակ է շրջափակման մեջ է, ինչը թույլ չի տալիս բնակչությանը ստանալ սնունդ, դեղորայք և էլեկտրաէներգիա:

Ֆրանսիան ի գիտություն է ընդունում նախագահ Ալիևի երեկվա հայտարարությունը, որով նա ասում է, որ ցանկանում է խաղաղության մեջ ապրել ԼՂ հայերի հետ և պահպանել նրանց իրավունքները։ Այդ բառերը Ադրբեջանի հանձնառությունն են, նրանք պատասխանատվություն են կրում բնակչության ճակատագրի համար: Եթե նա ցանկանում է խաղաղ և բանակցված լուծման հասնել, ապա պարտավոր է հենց այստեղ շոշափելի երաշխիքներ տալ, բարեխղճորեն քննարկումներ ծավալել, որ չի գործադրի ուժ կամ ուժի սպառնալիք․․․

Եվ պարտավոր է ապահովել համաներում այն զինվորականների, ուժերի նկատմամբ, որ ընդունել են հրադադարը, պարտավոր է արագ և առանց ձգձգման ապահովել Լաչինի միջանցքով երթևեկությունը։

Ադրբեջանը պարտավոր է ընդունել միջազգային մարդասիրական ներկայությունը ԼՂ-ում, որը կենսական է, քանի որ մոտենում է ձմեռը։ Առանց այս երաշխիքների չի լինի լուծում»,- նշեց Կատրին Կոլոննան՝ հավելելով՝ ԼՂ իրադարձությունների վերաբերյալ պասիվ մնալը շարունակելով՝ հանցակից կլինենք ԼՂ բնակչության զանգվածային գաղթին։

Մանրամասները՝ տեսանյութում։