ԼՂ-ում իրավիճակով պայմանավորված՝ կազմակերպվում է սննդի, հագուստի և առաջնային անհրաժեշտության պարագաների հավաքագրում, ինչի անհրաժեշտությունը չկա․ ԱՍՀՆ
Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ որոշ անհատների և մասնավոր նախաձեռնությունների կողմից կազմակերպվում է սննդի, հագուստի և առաջնային անհրաժեշտության պարագաների հավաքագրում, ինչի անհրաժեշտությունն առկա չէ։ Այս մասին գրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը։
«Հորդորում ենք չնախաձեռնել նման գործընթացներ՝ ռեսուրսների ոչ նպատակային բաշխումներից խուսափելու համար․ ԼՂ-ից տեղահանված անձանց տեղափոխության ու կեցության կարիքները հոգալու համար ստեղծված աշխատանքային խմբի կողմից, ըստ անհրաժեշտության, կհամակարգվի և կբավարարվի քաղաքացիների կարիքները։
Ոլորտային հասարակական կազմակերպություններին ևս հորդորում ենք յուրաքանչյուր նախաձեռնություն սկսելուց առաջ դրա իրականացման անհրաժեշտությունը քննարկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ»,- ասված է գրառման մեջ։