Պաշտոնապես 200 կորուստ կա, բայց մենք շարունակում ենք սրճարաններում քեֆ անել․ Գագիկ Գինոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
Բոլորը

«Անկախությունը պետք է ամեն վայրկյան արժևորել, հատկապես նման օրհասական օրերին։ Անկախության մասին խոսելիս չպետք է ստամոքսից կամ տնտեսությունից, լավ և վատ ապրելուց խոսել։ Անկախությունը նախ և առաջ ոգեղեն, գաղափարական արժեք է, ոչ կենցաղային»,- այսօր՝ Հայաստանի անկախության 32-րդ տարեդարձին Factor TV-ի հետ զրույցում նշում է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը։

Նրա խոսքով՝ հիմա՝ Արցախում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած շրջադարձի․ «Ինչո՞ւ Հայաստանում ռազմական դրություն չի հայտարարվել, պաշտոնապես 200 զոհ կա, բայց մենք շարունակում ենք սրճարաններում քեֆ քաշել»։

Գագիկ Գինոսյանը խոսում է նաև Հայաստանում տեղի ունեցող քաղաքական ներքին պառակությունների մասին։

«Այս տարանջատումները վտանգավոր են, առավել ևս՝ մեր այս հոգեվիճակում։ Ընդդիմադիրները միայն ասում են՝ Նիկոլը պետք է հեռանա, բայց չեն ասում՝ ինչպես պահել Արցախը։ Փաշինյանը, այո´, պետք է հեռանա, բայց ի՞նչ է լինելու հետո՝ չեն ասում»,- նշում է նա։

Որքան էլ այսօր հայ ժողովրդի համար դժվարին ժամանակներ են, Գագիկ Գինոսյանը կոչ է անում ոչ մի դեպքում չհուսահատվել։

«Եթե 1915-ից հետո մենք Սարդարապատում, Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում հերոսական մարտեր ունեցանք, ապա անկախություն կերտեցինք, հիմա էլ կարող ենք հաղթահարել այս դժվարությունը։ Այո՛, մենք վատթարագույն վիճակում ենք, բայց պարտավոր ենք մեր մեջ ուժ գտնել, որպեսզի մեր տղաների նահատակությունը անիմաստ չդառնա։ Իրավունք չունենք հայրենիք կորցնելու»,- եզրափակում է մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան