Քաղաքացիականների զանգվածային զոհերի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
Բոլորը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ ադրբեջանական զորքերը Ստեփանակերտում չեն: Այս մասին ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԼՂ-ում ստեղծված իրավիճակին:

Անդրադառնալով տարածվող տեղեկություններին, թե ադրբեջանական զորքերը Ստեփանակերտում են՝ վարչապետը վստահեցրեց. «Այդպիսի բան չկա»:

Անդրադառնալով ԼՂ-ում սեպտեմբերի 20-ին հաստատված հրադադարին ու դրանից հետո արձանագրված խախտումներին՝ նա ասաց. «Այն պահից, երբ հրադադարը հաստատվել է, գոնե մինչև այս պահը, մեր ունեցած տեղեկատվությամբ, ՊԲ ստորաբաժանումները շարունակում են մնալ այն տեղերում, որտեղ իրենք գտնվել են հրադադարի հաստատման պահին: Նույնը համապատասխանորեն վերաբերում է Ադրբեջանի ԶՈՒ-ին:

Մեր տեղեկություններով՝ այսօր, ցավոք, մի միջադեպ է տեղի ունեցել Ստեփանակերտի մոտակայքում: Ընդհանուր առմամբ հրադադարի ռեժիմը պահպանվում է: Իհարկե, տեղ-տեղ որոշակի խախտումներ նաև լինում են:

Ինչու եմ այս տեղեկատվությունը հատուկ շեշտում. որովհետև տեսա, որ տեղեկություններ կան, որ Ստեփանակերտում են ադրբեջանական զորքերը և այլն, և այդպես շարունակ: Այդպիսի բան չկա: Իհարկե, կան որոշակի կոմունիկացիայի դժվարություններ և բարդություններ:

Ինչքան տեղեկացել եմ ԼՂ մեր գործընկերներից՝ դեպի Մարտակերտ և Մարտունի տանող ճանապարհներին որոշակի խնդիրներ կան: Բայց, ընդհանուր առմամբ, իրավիճակը կայուն է»:

Վարչապետն ընդծեց քաղաքացիական բնակչության շրջանում զանգվածային զոհերի մասին տեղեկությունները ուղղակի չեն համապատասխանում իրականությանը:

«Պաշտոնական լրահոսով ինչ տրվել է, այդ է տեղեկատվությունը, և դրանից դուրս տեղեկությունները ճիշտ չեն, ստուգված չեն: Գոնե այս պահի դրությամբ մենք որևէ նման տեղեկատվության չենք տիրապետում: Սա շատ կարևոր է»,- ընդգծեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում։