Ստեփանակերտում ոստիկաններն իրականացնում են ուժեղացված ծառայություն․ ԱՀ ՆԳՆ
ԱՀ ՆԳՆ-ը տեղեկացնում է, որ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողները Ստեփանակերտ քաղաքի կենտրոնական ու ծայրամասային փողոցներում իրականացնում են ուժեղացված ծառայություն՝ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով։
Գերատեսչութկունը հորդորում է բնակիչներին տուրք չտալ խուճապային տրամադրություններ ստեղծող գրառումներին և ցուցաբերել զգոնություն։
Հիշեցնենք` սեպտեմբերի 20-ին Ստեփանակերտը պաշտոնապես հայտարարեց, որ զինաթափում է Արցախի պաշտպանության բանակը։