Ժամանակը ցույց կտա. Անդրանիկ Թևանյանը` վարչապետի իրենց հնարավոր թեկնածուի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
Բոլորը

Բոլոր նախորդ իրավիճակները եղել են այլ իրադրության պայմաններում. Մենք հիմա այլ իրողության մեջ ենք ապրում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրուցյում նշեց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ նախորդ բողոքի ակցիաների նման երեկ ևս կոնկրետ գործողություններ չարվեցին:

«Հիմա ավելի վատ վիճակ է առաջացել և կարծում եմ՝ հանրային ավելի լայն զանգվածայնությունը պետք է բերի փոփոխության: Իսկ եթե ռադիկալ գործողություն եք ասում, ես՝ ինքս, կողմնակից եմ առանց ցնցումների ամբողջական իշխանափոխության, որը կունենա զանգվածայնություն: Սա է իմ մոտեցումը»,-ասաց Թևանյանը։

Անդրադառնալով հարցին, որ երբ Արցախն այլևս գոյություն չունի, ի՞նչ փոփոխության են գնալու, իշխանափոխությունից հետո Արցախը հե՞տ են բերելու, Թևանյանը պատասխանեց. «Մենք այսօր Հայաստանի կորստի խնդիր ունենք: Մեր գործողությունները լինելու են այն, որ մենք մարդկանց ներգրավենք պրոցեսի մեջ: Մենք անում ենք մաքսիմալ հնարավորը»:

«Մենք չենք մարել ժողովրդի հույսը․․․ Մենք պետք է ժողովրդի հետ լինենք: Մենք գործողությունը չենք պատկերացնում հարձակումներով, մենք գործողությունը պատկերացնում ենք մարդկանց զանգվածայնություն ապահովելով իշխանափոխություն իրականացնելով, որպեսզի անվտանգության խնդիրները լուծենք: Մնացածը դեմագոգիա է: բոլորն այդ տեսակետն ունեն, որ իմպիչմենտի համար զանգվածայնություն  է պետք»,-հավելեց Թևանյանը։

Անդրադառնալով հարցին, թե ով է վարչապետի իրենց հնարավոր թեկնածուն, Թևանյանը նշեց․ «Ժամանակը ցույց կտա»։

Մանրամասները՝ տեսանյութում։