Անդրանիկ Թևանյանը Հանրապետության հրապարակում ներկայացրել է իշխանափոխության իրենց ճանապարհային քարտեզը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը միացել է Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին։ Կառավարության շենքի դիմաց մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված, այնտեղ է նաև ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։ Թևանյանը ոստիկաններին կոչ է արել քայլեր չձեռնարկել ՀՀ քաղաքացիների դեմ, իսկ քաղաքացիներին կոչ է արել չտրվել որևէ սադրանքի։
«Դիմում եմ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած և չմասնակցած քաղաքացիներին: Երեք ժամվա ընթացքում հավաքվե՛ք Հանրապետության հրապարակում, և այդ դեպքում ես խոստանում եմ ճանապարհային հստակ քարտեզով խնդիրը լուծել և հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին: Արցախում Ադրբեջանի հանցավոր գործողությունները բացի այն, որ Ադրբեջանն ինքն է նախաձեռնել, պատճառ ու հետևանք է այն բանի, որ Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Արցախը որպես Ադրբեջանի մաս: Դա տեղի է ունեցել պաշտոնապես 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում: Հետևաբար, ես այս հրապարակի անունից դիմում եմ իշխանության աթոռը զավթածներին՝ հրաժարվեք պրահյան գործընթացից»,-Կառավարության շենքի դիմացից հայտարարեց Թևանյանը: Ըստ նրա՝ Փաշինյանը պիտի պաշտոնապես հրաժարվի Արցախը ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ։
«Եթե ինքը չի հրաժարվում պրահյան գործընթացից և չի հրաժարվում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու իր որոշումից, այս կարճ ժամանակահատվածում հնարավորություն չի ստեղծում ՀՀ դիվանագիտության համար ճանապարհներ գտնել, ինքը պետք է պատրաստ լիլի հրաժարական տալու և ԱԺ արտահերթ նիստում մենք պետք է ընդունենք նոր կառավարություն, որի ձևավորումից ամիսներ կամ մեկ տարի անց տեղի կունենան ԱԺ նոր ընտրություններ»,- ընդգծեց Թևանյանը:

Արփի Հակոբյան