Ղուկասյանի առաջարկը, Մարությանի մերժումն ու ՔՊ-ի սպասումը․ ընտրություններն անցան, պայքարն առջևում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 10:31
Նավթի գներն աճել են
12.12.2024 | 10:18
Ռուբեն Վարդազարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
12.12.2024 | 10:16
Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական Ջեյ Օբերնոլտի հետ
12.12.2024 | 10:03
ՀՀ-ին է վերադարձվել ԱՕԿՍ-ի շենքը․ Փաշինյանը՝ #հատիկառհատիկ հեշթեգի շրջանակում
12.12.2024 | 10:01
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումը Երևանում. ՈՒՂԻՂ
12.12.2024 | 09:46
Մակունցն ու կոնգրեսական Վալադաոն քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները
12.12.2024 | 09:30
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
Բոլորը

Երբ պարզ դարձավ, որ Երևանի ավագանու ընտրություններում որևէ ուժի չի հաջողվել հաղթահարել 50 տոկոսի շեմը, գլխավոր հարցը մեկն է՝ Երևանի քաղաքապետի թեկնածության շուրջ ինչպիսի՞ համաձայնություն կարող են ձեռք բերել քաղաքական ուժերը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողվի տվյալների համաձայն՝ Երևանի ավագանի է անցնում 5 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Ազգային առաջընթաց»-ը, «Մայր Հայաստան» դաշինքը, «Հանրապետություն»-ը և «Հանրային ձայն»-ը:

Ըստ նախնական տվյալների՝ Երևանի ավագանու մանդատները բաշխվում են հետևյալ կերպ․ ՔՊ՝ 24 մանդատ, «Ազգային առաջընթաց»՝ 14 մանդատ, «Մայր Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ, «Հանրապետություն»՝ 8 մանդատ, «Հանրային ձայն»՝ 7 մանդատ։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ մանդատների բաշխման նախնական պատկերը կարող է փոփոխվել, եթե վերահաշվարկի դիմումներ լինեն և անգամ 100 ձայնի փոփոխություն լինի։

Քանի որ ոչ մի ուժ մեծամասնություն չունի, ավագանին պետք է քվեարկության միջոցով ընտրի քաղաքապետ։ Ի՞նչ կլինի, եթե առաջադրվի մեկ թեկնածու․ այս դեպքում այդ թեկնածուն ընտրվում է համայնքի ղեկավար, եթե նրա օգտին կողմ քվեարկած ձայներն ավելի են դեմ քվեարկած ձայների թվից և ավելի են ավագանու անդամների ընդհանուր թվի 40 տոկոսից:

Ի՞նչ կլինի, եթե առաջադրվեն մեկից ավելի թեկնածուներ։ Այս դեպքում համայնքի ղեկավար է ընտրվում այն թեկնածուն, որը ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը, այսինքն, տվյալ իրավիճակում՝ 33 ձայն:

Եթե առաջադրված թեկնածուներից որևէ մեկը չի ստանում ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը, ապա առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների միջև անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ: Եթե հավասար ձայների պատճառով հնարավոր չէ պարզել առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուներին, ապա երկրորդ փուլին մասնակցում են նաև հավասար ձայներ ստացած մյուս թեկնածուները: Երկրորդ փուլում համայնքի ղեկավար է ընտրվում առավելագույն ձայներ ստացած թեկնածուն: Այս փուլում ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն՝ քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած անձանց: Լրացուցիչ քվեարկության արդյունքով ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է տարիքով ավագին:

Եթե նիստը գումարելուց հետո երկշաբաթյա ժամկետում քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ, Կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ:

Երևանի ավագանի անցած հինգ քաղաքական ուժերն այսօր տարբեր հայտարարություններով մեկնաբանեցին ընտրության արդյունքները։

Հետախուզման մեջ գտնվող «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը տեսաուղերձով դիմեց Երևանի ավագանու անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերին՝ «Ազգային առաջընթաց» կուսակցությանն ու «Մայր Հայաստան» դաշինիքին՝ կոալիցիա կազմելու համար։ Նա դեմ չէ Մարությանի ու Թևանյանի՝ քաղաքապետի պաշտոնում թեկնածությանը, բայց պահանջում է վերահսկողական ֆունկցիաները հանձնել իր կուսակցությանը։

«Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ դաշինքը պատրաստ է քննարկել համագործակցության բոլոր ձևաչափերը՝ այն պարագայում, եթե այդ ուժը համաձայն լինի ամբողջական իշխանափոխության ծրագրի հարցում։

«Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հանդես եկավ հայտարարությամբ, որով բացառեց «Քաղաքացիական պայմանագրի» հետ կոալիցիան։ Նա առաջարկում է ընդդիմադիր կուսակցություններին առանց նախապայմանի և կոալիցիա կազմելու քվեարկել իր օգտին, իսկ եթե երեք ընդդիմադիր ուժերը չհամաձայնեն, ապա քվորում չապահովելու ճանապարհով գնալ քաղաքային նոր ընտրությունների։

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտնել է, որ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների վերջնական հրապարակումից և իրավիճակի հստակեցումից հետո հայտարարությամբ կներկայացնի իր տեսակետը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար կազմը դեռևս քննարկում չի ունեցել Երևանի ավագանու ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական ուժերի հետ համագործակցության հետ կապված հարցով, այսպիսի հայտարարություն է արել Երևանի ավագանիում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։ Ավելի ուշ «Քաղաքացիական պայմանագիրը» հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ մոտակա օրերին ավելի մանրամասն կխոսեն առաջիկա անելիքների մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան