Փաշինյանի բացահայտումը․ Հռոմի ստատուտի հետ կապված Մոսկվային լուծում է առաջարկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
Բոլորը

Հռոմի ստատուտի վավերացման հարցը դեռևս ընդգրկված չէ ԱԺ 8-րդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում․ այս մասին Factor TV-ն տեղեկանում է խորհրդարանի պաշտոնական կայքից։ Հիշեցնենք՝ Կառավարությունը սեպտեմբերի 1-ին Հռոմի ստատուտն ուղարկել է Ազգային ժողով՝ վավերացման։ Երեկ Նիկոլ Փաշինյանը պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ վստահեցրել է, որ Հայաստանը կվավերացնի Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը։

Երևանի կողմից Հռոմի ստատուտը վավերացնելու գործընթացը Մոսկվան սուր քննադատության է ենթարկում, քանի որ այն համընկել է Միջազգային քրեական դատարանի կայացրած որոշմանը, որը նախատեսում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալում, եթե նա այցելի կանոնադրությունը վավերացրած ցանկացած երկրի տարածք։ Նիկոլ Փաշինյանն Առաջին ալիքին տված հարցազրույցում Պուտինի ձերբակալության խնդրին ուղիղ չանդրադառնալով՝ շեշտել էր, որ Մոսկվայի մտավախություններին առնչվող դրվագների հետ կապված լուծումների առաջարկներ ունեն։

Թե ինչ լուծումների մասին է խոսքը, Հայաստանի ղեկավարը չի բացահայտում, տաղավարում չի հնչում նաև պարզաբանում ակնկալող հարց։ Այսօր Factor TV-ն Կառավարության նիստից հետո փորձեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանից ճշտել, սակայն նա մեր ուղիղ հարցերին ի պատասխան՝ խուսափողական մեկնաբանություններ տվեց։

Քաղաքական մեկնաբան Արմեն Հովհաննիսյանը մտահոգիչ է համարում, որ Հայաստանն իր որոշումները քննարկում կամ համաձայնեցնում է Ռուսաստանի հետ։ Հովհաննիսյանը սա համարում է ինքնիշխանության սակարկում, սակայն անդրադառնալով Երևանի ու Մոսկվայի ձեռք բերված համաձայնությանը՝ նշեց, որ ՀՀ-ն մեխանիզմներ կկիրառի միջազգային դատարանի օրդերի հետ կապված։

Ռուսաստանը Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը դիտարկում է որպես ոչ բարեկամական։ Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը երեկ ներկայացրեց ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։ Նա հիշեցրեց, որ Հայաստանի դեսպանն այդ և այլ հարցերի հետ կապված արդեն կանչվել է ԱԳՆ։

Արմեն Հովհաննիսյանը նշում է, որ Պուտինի ձերբակալումը Երևանում անհավանական սցենար է, հատկապես, որ Երևանը ճանաչում է նրան որպես ՌԴ նախագահ։ Քաղաքական մեկնաբանը Ռուսաստանի մտահոգություններում այլ ենթատեքստ է փնտրում, որոնք միտված են պաշտպանել Ադրբեջանին։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հռոմի կանոնադրությունը վավերացվում է, որպեսզի ՀՀ-ն հնարավորություն ունենա Միջազգային դատարանում Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել ռազմական հանցագործությունների համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան