Որ երկրներից է Հայաստանն ապրանք ներմուծում և ինչու են միջնորդ երկրները Հայաստանի հաշվին հարստանում

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

ՀՀ ներմուծման ծավալը 2016թ.-ի հունվար-մայիս ամիսների համեմատությամբ 2017թ.-ի հունվար-մայիսին աճել է մոտ 124.4%-ով և կազմել է 1 մլրդ 482 մլն ԱՄՆ դոլար: Փորձելով ուսումնասիրել այս ցուցանիշն ըստ առևտուր անող և ըստ ապրանքների ծագման երկրների բախվում ենք հետաքրքիր իրողության և պարզում, որ շատ երկրներ կարողանալով որպես միջնորդ վաճառել ուրիշ երկրների արտադրանքը ստանում են բավականին մեծ եկամուտներ: Սա շատ նման է նրան, որ գյուղացին իր ստեղծած բարիքից ավելի քիչ եկամուտ է ստանում, քան միջնորդ իրացնողը կամ վերջիններիցս բերքը գնող արտահանողը:

Դեպի ՀՀ ներմուծող երկրների ցանկը կարելի է բաժանել 3 մասի, այն է`

  • երկրներ, որոնք իրենք իրենց արտադրանքն ամբողջությամբ հասցնում են Հայաստան,
  • երկրներ, որոնց փոխարեն միջնորդ երկրները վերջիններիս արտադրանքը հասցնում են Հայաստան և ստանում եկամուտներ,
  • երկրներ, որոնք ունենալով շատ քիչ սեփական արտադրանք, զբաղված են այլ երկրների արտադրանքը Հայաստանի վրա վաճառելով:Այժմ ներկայացնենք, թե որ երկրների արտադրած ապրանքն ենք մենք ներմուծում և սպառում:
  1. ՀՀ-ն ամեննից շատ ներմուծում է ռուսական արտադրանք կամ ապրանքներ, որը կազմում է մեր ներմուծման 29.1%-ը: Նշենք, որ նախորդ տարվա համեմատությամբ Ռուսաստանից ներմուծման տեսակարար կշռի 1.1% նվազում է արձանագրվել:
  2. Երկրորդ հորիզոնականում չինական ապրանքներն են, որոնց ներմուծման ծավալներն աճելով 0.5%-ով 2017թ.-ի մայիսին հասել են 10.5%-ի:
  3. 3-րդ հորիզոնականում են գտնվում թուրքական ապրանքները, այսինքն` ՀՀ-ն իր ներմուծման մեջ 5.6% թուրքական ապրանքների ծավալ ունի` չունենալով փաստացի դիվանագիտական հարաբերություններ այդ երկրի հետ: Սա մի իրողություն է, որը պետք է անհանգստացնի ոչ միայն մեր պաշտոնյաներին, այլ նաև սպառողին: Ապրիլյան պատերազմից հետո թուրքական ապրանքները բոյկոտելու նոր կաչոր հնչեցին, սակայն չնայած դրան` թուրքական ապրանքների ներմուծումը ոչ միայն չի պակասել, այլև 1.5%-ով ավելացել է:
  4. Իրանը, Գերմանիան և Կանադան բոլորն էլ 4.2% մասնաբաժին ունեն, սակայն դոլարային արտահայտությամբ ՀՀ-ում իրանական ապրանքները 4-րդ հորիզոնականում են, և սա փաստում է Իրանի կայուն գործընկեր լինելու մասին:
  5. ԵՄ երկրներից գերմանական ապրանքների ներմուծման ծավալը նախորդ տարվա հաեմատ 5/8 տոկոսից նվազել է 4.2%-ի: Այս երկիրը տասնյակում զբաղեցնում է 5-րդ տեղը:
  6. Կանադական ապրանքների ներմուծումը փոքր-ինչ ետ է մնում վերոնշյալ երկու երկրներից, սակայն մեկ տարի առաջ ունենալով ընդամենը 0.2% մասնաբաժին և այն այս տարի հասցնելով 4.2%-ի, Կանադան բավականին լուրջ առաջխաղացում է արձանագրել` գրավելով տասնյակի վեցերորդ հորիզոնականը:
  7. Իսկ ահա եվրոպական երկրներից իտալական ապրանքների ներմուծումը որոշակի անկում է արձանագրել` նախորդ տարվա 4.1 տոկոսից հասնելով 3.7%-ի: Իտալիան, այդպիսով, 7 -րդ տեղում է:
  8. Իր ռազմական, քաղաքական և տնտեսական խնդիրներով հանդերձ Ուկրաինան շարունակում է մնալ ՀՀ-ի համար ներմուծման կարևոր գործընկեր: Ուկրաինական ապրանքները գտնվում են մեր ներմուծման ցուցակի 8-րդ հորիզոնականում` 2.7% մասնաբաժնով:
  9. 9-րդ հորիզոնականում Վրաստանից ներմուծված ապրանքներն են` 2.6%-ով մասնաբաժնով:
  10. Եվ վերջապես` 10-րդ հորիզոնականում վրացական ապրանքների տեսակարար կշռից շատ չնչին տարբերվող և կրկին 2.6% կազմող Արաբական Միացյալ Էմիրություններից ներմուծված ապրանքներն են:Նշենք, որ ներկայացված 10 երկրները միասին ՀՀ են ներմուծում ապրանքների մոտ 70%-ը: Այս պատկերը փաստում է չդիվերսիֆիկացված ներմուծում ունենալու մասին:Թոփ տասնյակի, ըստ առևտուր անողների կազմի, ուսումնասիրությունը թույլ է տալիս բացահայտել Հայաստանի ներմուծման իրական միջնորդներին: Որոնք նաև երևում են ըստ խոշոր խմբերի` ԵՄ, ԱՊՀ և այլ երկրներ:Այժմ դիտարկենք, թե որ երկրներից են ավելի շատ ապրանքներ ներմուծվում:

 

  1. Եվ այսպես. պարզվում է, որ ՌԴ-ից Հայաստան ներմուծվող 29.1% ապրանքներից ընդամենը 22.1%-ն է ռուսական արտադրության: Ասել է թե` մեր ներմուծման մեջ ռուսական ապրանքների հաշվին 7%-ի հասնող միջնորդավորված գործարքներ են ընթանում, որի արդյունքում այլ երկրներից ներմուծման մասնաբաժինն է աճում, գնի թանկացում է տեղի ունենում և անմիջական արտադրողի հետ գործարք կնքելու հնարավորությունները չեն օգտագործվում: Նշենք նաև, որ ստորև ներկայացվող տասնյակում չկա և ոչ մի երկիր (բացառությամբ` Ռուսաստանի), որի ապրանքների ներմուծման և որպես ներմուծող երկիր վարկանիշները համընկնեն:
  2. Մեր հարևան Վրաստանը ՀՀ ներմուծող երկրների մեջ 10.2% մասնաբաժնով գտնվում է 2-րդ հորիզոնականում, սակայն իր սեփական արտադրանքը կամ վրացական ապրանքները ՀՀ ներմուծման մեջ ընդամենը 2.6% են կազմում, այսինքն` Վրաստանը կարողանում է ՀՀ-ի վրա միջնորդավորված սխեմայով վաճառել այլ երկրների ավելի քան 7.6% ապրանքներ:
  3. Արաբական Միացյալ Էմիրությունները ևս կարողանում է ՀՀ-ում իրացնել մեծ քանակությամբ այլ երկրների արտադրանք, քանի որ իր սեփական 2.6% ապրանքների փոխարեն ՀՀ է ներմուծում 5.9% ապրանքներ:
  4. Ամենալայն սպառում ունեցող ապրանքներից չինական ապրանքների կեսից ավելին ՀՀ են ներմուծում այլ երկրներ: Ընդհանուր տեսակարար կշռում 10.5% չինական ապրանքների ընդամենը 4.9%-ն է հասնում Հայաստան Չինաստանի միջոցով, իսկ 6.6%-ից օգտվում են միջնորդ երկրները:
  5. Հաջորդ միջնորդ ներմուծողը Շվեյցարիան է, որի ապրանքների տեսակարար կշիռը 2.3% է, և այս ցուցանիշով Շվեյցարիան անգամ ՀՀ ներմուծվող ապրանքների թոփ տասնյակում չի ընդգրկվել, սակայն վերջինս իր գործարքներով հայտնվել է Հայաստանի ներմուծման 5-րդ գործընկերոջ կարգավիճակում:
  6. Իրանը ՀՀ-ի հետ գրեթե իդեալական կամ առանց միջնորդների աշխատող երկրներից մեկն է, քանի որ ապրանքների և ներմուծման ծավալները 4.2-4.3%-ի սահմաններում են, այսինքն` այստեղ միջնորդավորված սխեմաներ գրեթե չեն գործում:
  7. Ինչ վերաբերում է ՀՀ հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Թուրքիային, ապա այս դեպքում էլ գրեթե Չինաստանի տարբերակն է: Թուրքիայից ներմուծվել է ընդամենը 3.5% ապրանք, սակայն թուրքական ապրանքների ներմուծման տեսակարար կշիռը կազմել է 5.6%:
  8. Նման պատկեր է նաև ցուցակի ութերորդ տեղում հայտնված Գերմանիայի դեպքում. ներմուծման տեսակարար կշռում գերմանական ապրանքները կազմել են` 4.2%, սակայն դրանից հենց Գերմանիան ներմուծել է ընդամենը 3.3%-ը:
  9. Մեկ այլ եվրոպական երկրի` Իտալիայի պարագայում Հայաստան ներմուծված իտալական ապրանքները կազմել են` 3.7%, սակայն կոնկրետ Իտալիան ներմուծել է դրա ընդամենը 2.9%-ը:
  10. Թոփ տասնյակը սահմանափակում է Ուկրաինան, որի պարագայում ևս միջնորդավորված ներմուծման սխեմաները շատ փոքր տեսակարար կշիռ են կազմում` ընդամենը 0.1%, այսինքն` Հայաստան մտնող ուկրաինական 2.6% ապրանքների շատ չնչին մասն է մտնում այլ երկրների միջոցով:Միջնորդ երկրներն անհրաժեշտ է թիրախավորել և փորձել վարել ավելի խելացի գործարար առևտրային հարաբերություններ, որպեսզի ոչ թե ուրիշ երկրները կարողանան գումար աշխատել Հայաստան ապրանք ներմուծելով, այլ մենք ինքներս իրականացնենք ներմուծումը` առանց միջնորդների: Էլ չասած միջնորդ երկիր դառնալու հնարավորության մասին, որի շնորհիվ Հայաստանն ինքը կկարողանար լուրջ գումարներ վաստակել: Սակայն դրա համար պետք է մշակենք մաքսային և արտաքին առևտրային ճիշտ քաղաքականություն և զարգացնենք դրա համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ:

 

ՀՀ ներմուծման կառուցվածքը

%

  Ըստ ապրանքի

ծագման երկրի

  Ըստ առևտուր

անող երկրի

Երկրի անվանումը 2016թ.

հունվար- մայիս

2017թ.

հունվար- մայիս

Երկրի անվանումը 2016թ.

հունվար-

մայիս

2017թ.

հունվար-

մայիս

Ը Ն Դ Ա Մ Ե Ն Ը 100.0 100.0 Ը Ն Դ Ա Մ Ե Ն Ը 100.0 100.0
որից`     որից`    
 ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐ 34.6 32.6  ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐ 26.1 25.3
 ԵՄ ԵՐԿՐՆԵՐ        22.9 19.6  ԵՄ ԵՐԿՐՆԵՐ        25.1 22.2
 Այլ երկրներ 42.5 47.8  Այլ երկրներ 48.8 52.5
1. Ռուսաստանի Դաշնություն 30.2 29.1 1. Ռուսաստանի Դաշնություն 22.3 22.1
2. Չինաստան 10.0 10.5 2. Վրաստան 7.4 10.2
3. Թուրքիա 4.1 5.6 3. Արաբական Միացյալ Էմիրություններ 5.6 5.9
4. Իրան 5.3 4.2 4. Չինաստան 4.6 4.9
5. Գերմանիա 5.8 4.2 5. Շվեյցարիա 4.3 4.7
6. Կանադա 0.2 4.2 6. Իրան 5.0 4.3
7. Իտալիա 4.1 3.7 7. Թուրքիա 2.8 3.5
8. Ուկրաինա 3.1 2.7 8. Գերմանիա 4.9 3.3
9. Վրաստան 1.5 2.6 9. Իտալիա 3.4 2.9
10. Արաբական Միացյալ Էմիրություններ 3.5 2.6 10. Ուկրաինա 3.1 2.6