ՌԴ ավելի քան 10 հազար քաղաքացի իրավունք ունի մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին

Լուրեր

12.07.2026 | 15:54
Վթարային ջրանջատում Վանաձորում
12.07.2026 | 14:55
Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումին
12.07.2026 | 14:12
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
12.07.2026 | 13:12
Հուլիսի 12-17-ի եղանակը․ Երևանում՝ չոր, մարզերում՝ կարճատև անձրև և ամպրոպ
12.07.2026 | 12:06
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյան
12.07.2026 | 11:41
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
12.07.2026 | 11:18
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը
12.07.2026 | 10:53
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձավ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
12.07.2026 | 10:14
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12.07.2026 | 09:01
Ռոման Բերեզովսկին ռուսական ակումբ է գլխավորել
12.07.2026 | 08:41
Քոնոր Մաքգրեգորի վերադարձը UFC անհաջող ստացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.07.2026 | 08:28
ԱԱ-2026․ Կիսաեզրափակիչում՝ Անգլիա – Արգենտինա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.07.2026 | 23:11
Լինդա Նոսկովան՝ «Ուիմբլդոնի» չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.07.2026 | 22:51
Էդուարդ Սպերցյանը գոլ է խփել «Ալ Ահլիում» նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.07.2026 | 22:07
RAF. Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի ավագանու ընտրություններում բացի ՀՀ քաղաքացիներից ընտրելու իրավունք ունի այլ երկրի քաղաքացիություն ունեցող 14 հազար 839 անձ։ Այս մասին Factor.am-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության Միգրացիայի ծառայությունից։ Նրանց թվում են կացության կարգավիճակ ունեցող 1639 օտարերկրացի, 628 փախստական, 109 քաղաքացիություն չունեցող անձ: Նրանց գերակշիռ մեծամասնությունը ՌԴ քաղաքացիներ են՝ 10 հազար 303-ը։ Ընտրության իրավունք ունի նաև Սիրայի՝ 883, Իրանի՝ 775, Վրաստանի՝ 337, Լիբանանի՝ 253, Ուկրաինայի 300, ԱՄՆ-ի՝ 290, Հնդկաստանի՝ 86 քաղաքացի, ինչպես նաև՝ քաղաքացիություն չունեցող 122 անձ։ Երևանում ընտրելու իրավունք ունի նաև Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող 223 մարդ։ Նրանք 90-ականների փախստական հայերն են, որոնք մինչ այժմ շարունակում են պահպանել Ադրբեջանի քաղաքացիությունը։

Նշենք, որ Ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածով նախատեսված է, որ ՀՀ քաղաքացիություն չունեցող, համայնքային պետական ռեգիստրում առնվազն 1 տարվա հաշվառում ունեցող և քվեարկության օրը 18 տարին լրացած անձինք ունեն քվեարկության իրավունք։

Անժելա Պողոսյան