Սերգեյ Սմբատյանը 100 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Լուրեր

28.10.2026 | 17:17
Զորավարժարաններից մեկում վրանային մեծ ավան է կառուցվում․ Սուրեն Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:12
Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտուից»
28.10.2026 | 17:08
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում հանդիպել է Հնդկաստանի գործընկերոջ հետ
28.10.2026 | 16:56
Էրդողանի դաշնակիցը Թուրքիային և Ադրբեջանին կոչ է արել կանխել երկարատև պառակտումը
28.10.2026 | 16:47
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
28.10.2026 | 16:39
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Իսպանիայի ժողովրդին ու կառավարությանը գնացքների բախման հետևանքով զոհերի կապակցությամբ
28.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 16:26
Սահմանադրության նոր նախագծով Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթը փոփոխության չի ենթարկվի․ Սրբուհի Գալյան
28.10.2026 | 16:12
Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը
28.10.2026 | 16:07
«Եթե հանդիպեք Իշխան Զաքարյանին փողոցում կամ սրճարանում, ի՞նչ կասեք նրան»․ Աբրահամյանը՝ Առուստամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 16:00
Արթուր Բաղդասարյանի և փոխկապակցված 7 անձանց գույքերի վրա արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.10.2026 | 15:55
Թուրքիայում ձերբակալել են հանցավոր խմբավորման 85 անդամի․ խմբին կասկածում են ՌԴ-ի պատվերով Լեհաստանում Starlink-ի կայանը հրկիզելու մեջ
28.10.2026 | 15:46
Արարատ Միրզոյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկումները շարունակել են աշխատանքային ճաշի ձևաչափով
28.10.2026 | 15:38
Էրդողան-Ալիև զրույցը լավ չի անցել, Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններն այլևս նույնը չեն լինի․ ադրբեջանական աղբյուրներ
28.10.2026 | 15:31
Սահմանադրության նոր նախագիծը կհրապարակվի նոյեմբերի կեսերին․ Սրբուհի Գալյան
Բոլորը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել. նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց տնային կալանքը փոփոխվել է։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում տեղեկացրեց Արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Մարիամ Մելքումյանը։

Դեռ երեկ սիմֆոնիկ նվագախմբի ֆեյսբուքյան էջում տարածվել էր, որ սեպտեմբերի 14-ին կմեկնարկի նոր համերգաշրջանը՝ Սերգեյ Սմբատյանի դիրիժորությամբ։

Factor TV-ն երեկվանից փորձում էր ճշտել, թե ինչպես է ստացվել, որ տնային կալանքի տակ գտնվող Սմբատյանը մասնակցելու է համերգաշրջանի բացմանը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լրատվական ծառայությունից մանրամասներ չհայտնեցին, միայն հաստատեցին Սմբատյանի մասնակցությունը միջոցառմանը։ Հարցին՝ այս օրերին նա մասնակցո՞ւմ է փորձերին, մամուլի քարտուղար Լիլիթ Գրիգորյանը հրաժարվեց պատասխանել։

Գլխավոր դատախազությունը ևս չէր մեկնաբանում Սմբատյանի մասնակցությունը համերգաշրջանին, իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ գլխավոր դիրիժորի խափանման միջոցը փոփոխվել է դեռ սեպտեմբերի 8-ին, ինչն էլ թույլ է տվել նրան ներգրավել համերգաշրջանի փորձերին։

Հիշեցնենք՝ հուլիսի 30-ին հայտնի դարձավ, որ կալանավորվել են նախկին դեսպան Արմեն Սմբատյանն ու նրա որդին՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Արմեն Սմբատյանին մեղադրանք է ներկայացվել 2003 թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախության կազմակերպիչ), իսկ Սերգեյ Սմբատյանին և գործարար Ա.Պ-ին՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն)։

Օգոստոսի 24–ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բեկանեց դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշում փոխարինելով տնային կալանքով։ Այս որոշման հետ պաշտպանական կողմը ևս համաձայն չէր և հայտարարել էր, որ բողոքարկելու են Վճռաբեկ դատարանում։

Ռոզա Վարդանյան