Դժվա՞ր է ճանապարհային նշաններ դնել․ Երևան-Գյումրի ճանապարհը ամենավտանգավոր ճանապարհահատվածն է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
Բոլորը

Ազգային ժողովում քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել ճանապարհների և ճանապարհային ենթակառուցվածքների վնասման հետևանքով պետությանը հասցված վնասի համար նախատեսված տուգանքների չափերը և խստացնել պատասխանատվության միջոցները:

«Երևան-Գյումրի ճանապարհը ամենավտանգավոր ճանապարհահատվածն է, բազմաթիվ վթարներ ու զոհեր ենք ունեցել այդ հատվածում։ Դժվա՞ր է կառուցապատողներին ասել, որ պետք է ճանապարհային ժամանակակից նշաններ դնել,- մտահոգություն արտահայտեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը։- Ինչո՞ւ է այնպես լինում, որ ասֆալտն անում են, բայց մի քանի ամիս հետո են գծանշաններն արվում։ Մրցույթը միաժամանակ չի՞ լինում անել, որ հենց որ ասֆալտը լինի, հաջորդ օրը գծանշաններն արվեն, ի՞նչ խնդիր կա։ ՃՏՊ մեծ մասը հենց դրա պատճառով է առաջանում»։

Մանրամասները՝ տեսանյութում։