Չենք կարող մեր հարաբերությունները սառեցնել մյուս գործընկերների հետ. Փաշինյանը՝ ՌԴ-ի արձագանքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձավ մի շարք թեմաների՝ Հռոմի ստատուտի վավերացմանը, հայ-ամերիկյան զորավարժություններին և իր տիկնոջ` Ուկրաինա այցին:

«Ինչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում, ինչու ենք սրում այդ հարաբերությունները`  երբ պատերազմին մոտ ենք»,-  այս հարցին ի պատասխան  Փաշինյանը նշեց․ «Իմ կնոջ այցն Ուկրաինա պետք չէ քաղաքականացնել, դա անհարկի քաղաքականացվում է»,- ասաց Փաշինյանը՝ մանրամասնելով՝ իր կինը  երկար ժամանակ ներգրավված է «Առաջին տիկինների և ջենթլմենների միջազգային գործընկերության» մեջ։

«Նա  դրա շրջանամներում մասնակցում է միջոցառումների, նման միջոցառում նաև Հայաստանում է նախատեսված։ Այստեղ չեմ կարծում, որ քաղաքական հետևություններ անելու անհրաժեշտություն կա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ինչ վերաբերում է հայ-ամերիկյան զորավարժություններին՝ վարչապետը նկատեց, որ ՀՀ-ԱՄՆ զորավարժություններ առաջին անգամ չեն տեղի ունենում:

«Մյուս կողմից էլ՝ Հռոմի ստատուտի վավերացումը մենք մեկնարկել ենք 2022 թ. դեկտեմբերին, պարզապես մեր ընթացակարգերով այն որոշակի ժամանակ է տանում: Ցավոք, այն վատ համընկնումներ ունեցավ ՌԴ և Հաագայի դատարանի հարաբերությունների համատեքստում. այդ գործընթացն ամենևին էլ կապված չէ ՀՀ-ՌԴ հարաբերությունների, այլ կապված է սահմանային լարվածության հետ»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետը հավելեց՝ հասկանալի է, որ անհանգստացնող ենթատեքստեր են ձևավորվում.«Բայց մենք չենք կարող մեր հարաբերություններն ու պարտավորությունները սառեցնել մյուս գործընկերների հետ, փորձում ենք բնականոն ձևով զարգացնել: Հռոմի ստատուտը ամենևին էլ մեր կառավարության օրոք չի ստորագրվել, այն նաև նախկինում չի վավերացվել այն պատճառով, որ ՍԴ-ն եզրակացրել է` հակասում է Սահմանադրությանը, բայց 2015 թ. մենք նոր Սահմանադրություն ունենք, այդ հակասությունները վերացված են»

Մանրամասները՝ տեսանյութում։