Սամվել Բաբայանի մամուլի ծառայության մեկնաբանությունը չի համապատասխանում իրականությանը․ ԱՀ ԱԺ

Լուրեր

15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սույն թվականի սեպտեմբերի 8-ին ԱՀ ԱԺ աշխատակազմը տեղեկատվություն էր տարածել այն մասին, թե ինչու «Միասնական հայրենիք» խմբակցության կողմից Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Սամվել Անդրանիկի Բաբայանի թեկնածության առաջադրման դիմումը հետ է վերադարձվել՝ ԱՀ Սահմանադրությամբ պահանջվող փաստաթղթի բացակայության պատճառով․ տեղեկացնում են ԱՀ ԱԺ-ից։

«Սեպտեմբերի 7-ին «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Մ. Պետրոսյանին զգուշացվել է համապատասխան փաստաթղթի բացակայության մասին և նշվել, որ ՆԳՆ վիզաների և անձնագրային վարչության բաժինը մինչև այդ օրվա ավարտը՝ ժամը 24:00-ն հնարավորաույթուն ունի տրամադրելու փաստաթուղթը և ԱԺ աշխատակազմը պատրաստ է ընդունել այն: Դեռ ավելին, այդ կապակցությամբ սեպտեմբերի 8-ին պարոն Մ. Պետրոսյանին տեղեկացվել է, որ օրենքը հնարավորություն է ընձեռում համալրել չներկայացված փաստաթուղթը: Պարոն Պետրոսյանը հայտարարել է, որ «այս փուլում» չենք ներկայացնելու որևէ փաստաթուղթ:

Պարոն Բաբայանի մամուլի ծառայության ֆեյսբուքյան էջում սույն թվականի սեպտեմբերի 9-ին հրապարակված մեկնաբանության մեջ ասվում է. «Դատական վճիռը նույն օրը կցվել է Սամվել Բաբայանի Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու դիմումին և ներկայացվել Ազգային ժողով, սակայն կրկին մերժվել է՝ պատճառաբանելով, որ փաստաթղթերի փաթեթը չի ենթադրում դատական վճիռ, այլ այդ վճռի հիման վրա տրված տեղեկանք»։

Վերոնշյալը բացարձակ սուտ տեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը: Ազգային ժողովի համապատասխան բաժին «Միասնական Հայրենիք» խմբակցության կողմից հարցի կապակցությամբ հ. 70 առ 05 սեպտեմբեր 2023 թվակիր դիմումից բացի որևէ այլ փաստաթուղթ չի մուտքագրվել:
Սամվել Բաբայանի և իր շուրջ համախմբված անձինք այսօրինակ սուտ տեղեկություններ տարածելով փորձում են հանրային շրջանակներում ստեղծել լարված մթնոլորտ, միաժամանակ անհիմն բանսարկությամբ փորձում են վարկաբեկել ԱՀ պետական կառույցները, այդ թվում՝ ԱՀ նախագահական և Ազգային ժողովի ինստիտուտները, որը այլ բան չէ, քան թշնամու ցանկություններին տուրք տալը:

Ի դեպ իրականությանը չհամապատասխանող նման մի տեղեկություն է տարածել պարոն Բաբայանը ԱՀ նախագահին ուղղված սեպտեմբերի 9-ի շնորհավորական գրառման մեջ: Պարոն Բաբայանը գրում է. « Անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ երեկ ուշ երեկոյան Հանրապետության նախագահի պաշտոնակատարի և քաղաքական ուժերի մասնակցությամբ հրավիրվել է խորհրդակցություն, որի ընթացքում ինձ խնդրել են ձեռնպահ մնալ քաղաքական ակցիայից…»:

Հարկ ենք համարում շեշտել, որ պարոն Բաբայանը հրավիրվել է ԱԺ, տեղեկացվել որոշ զարգացումների և այդ ուղղությամբ կայացված որոշումների մասին: Նրան ոչ թե «խնդրել են», այլ ՊԱՀԱՆՋԵԼ և ԶԳՈՒՇԱՑՐԵԼ են , որ զերծ մնա որևէ ակցիա կազմակերպելուց: Պարոն Բաբայանը տվել է իր համաձայնությունը»:

Թեմայի առնչությամբ կարդացեք Factor.amի՝  «Սամվել Բաբայանի թեկնածությունը չեն գրանցել․ միանձնյա պայքար՝ Արցախի նախագահի աթոռի համար»  և «Բաքվից կապ են հաստատել ու սպառնացել, որ նախագահի ընտրության անցկացման դեպքում կդիմեն ուժի» վերտառություններով հրապարակումները։