Նվիրատվություններն աճել են․ ռիսկեր կան՝ ապօրինի գույքն օրինականացնելու․ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
Բոլորը

Նախատեսվում է ստեղծել բազա, որտեղ պահպանվելու են նվիրատվության գործարքների բոլոր տվյալները։

Օրակարգային այս հարցի անհրաժեշտությունն առաջացել է՝ կապված նվիրատվության գործարքների շեշտակի աճի հետ: ՀՀ-ում նոտարների և Կադաստրի կոմիտեի համար նվիրատվությունների մասով Կենտրոնական բանկին հաշվետվություններ ներկայացնելու նպատակ ունի նախագիծը: Այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արա Մկրտչյանը՝ ներկայացնելով ««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նա նշել է, որ ներկայում օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվում են այն դեպքերը, երբ ՀՀ ԿԲ-ին կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ և (կամ) պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ պետք է ներկայացվեն հաշվետվություններ: Նշված ցանկում ներառված չեն գույքի նվիրատվության դեպքերը:

Փոխնախարարի տեղեկացմամբ՝ վերջին տարիներին աճել են նվիրատվության հիման վրա սեփականության իրավունքի ձեռքբերման դեպքերը: 2020 թվականին գրանցվել է նվիրատվության 4017 գործարք Երևանում, 8674 գործարք՝ մարզերում, 2021 թվականին՝ 5882 գործարք Երևանում, 12.060՝ մարզերում, 2022 թվականին՝ 7334 գործարք Երևանում, 15.765՝ մարզերում:

Նվիրատվության գործարքների անընդհատ աճը պարունակում է հիմնավոր ռիսկեր առ այն, որ դրանց թվում կարող են լինել կեղծ և շինծու գործարքներ՝ ապօրինի ձեռք բերված գույքն իբրև օրինական ճանապարհով օտարելու միջոցով ՀՀ իրավապահ մարմիններից թաքցնելու և օրինականացնելու նպատակով: Ու թեև օրենքով նոտարների և ՀՀ կադաստրի կոմիտեի վրա դրված է օրենսդրությամբ նախատեսված դեպքերում կեղծ և շինծու գործարքների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու պարտականություն, սակայն նման պարտականությունն ամբողջությամբ չի ծածկում ներկա իրավիճակով պայմանավորված և նկարագրված բոլոր ռիսկերը: Անհրաժեշտություն է առաջացել, որ նվիրատվության գործարք հաստատող, գրանցող լիազոր մարմինը կամ նման գործառույթ կատարողները (նոտարները) սահմանված կարգով լիազոր մարմնին ներկայացվող իրենց հաշվետվություններում պարտադիր ներկայացնեն նաև տեղեկություններ՝ նվիրատվության բոլոր գործարքների վերաբերյալ՝ հետագայում դրանց մոնիտորինգի արդյունքում ռիսկերի գնահատման, ինչպես նաև առանձին դեպքերում փողերի լվացման դեպքերի կանխման կամ բացահայտման նպատակով:

Միևնույն ժամանակ, օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում առկա է դրույթ՝ կանխիկ ձևով կատարվող գործարքների վերաբերյալ, որը չի համապատասխանում «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի կարգավորումներին, ուստի այն անհրաժեշտ է հանել՝ թողնելով առկա ընդհանուր կարգավորումները:

Մանրամասները՝ տեսանյութում։