Գերիների հայրենադարձումը՝ փակուղում․ Բաքվի կողմից հաստատված և չհաստատված գերիների ճակատագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
Բոլորը

Եվրամիության մայրաքաղաքում  այս տարվա մայիսի 14-ին Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունից չորս ամիս անց ադրբեջանական գերությունից ազատված և հայրենիք վերադարձածներ դեռևս չկան։

Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո եվրոպացի պաշտոնյան, առանց թիվ նշելու, հայտարարել էր, թե կա ըմբռնում, որ առաջիկա շաբաթներին ձերբակալվածներ ազատ կարձակվեն։ Պայմանավորվածությունը, սակայն, մինչ օրս կյանքի չի կոչվել և Բաքվից որևէ գերի չի հայրենադարձվել։ Հայաստանի վարչապետը մեկ ամիս առաջ ասուլիսում անդրադառնալով թեմային՝ պնդել էր, թե Ադրբեջանը գերիներին պահում է կոնկրետ նպատակով։

Վերջին անգամ Ադրբեջանից գերիներ հայրենիք են վերադարձվել 2022 թվականի հոկտեմբերին՝ Միացյալ նահանգների միջնորդությամբ։ Ադրբեջանն այդ օրը Հայաստանին է հանձնել սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակման հետևանքով գերեվարված 17 անձանց։ Եվ չնայած հայաստանցի պաշտոնյաները պնդում են, թե գերիների հարցը շարունակում է մնալ հայկական կողմի առաջնահերթություններից, միևնույն է, դրանից հետո գործընթացը տեղից չի շարժվում։

Ադրբեջանն այդպիսիով անտեսում է ոչ միայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը, որը ենթադրում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձ, այլև չեն կատարվում քաղաքական հարթությունում հետագայում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանը կարծում է, որ քաղաքական հարթությունում առաջընթաց չկա նաև Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված լարվածության պատճառով։

Հայաստան ներթափանցած երկու ադրբեջանցիները դատապարտվել են սահմանն ապօրինի հատելու, հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու, նրանցից մեկը՝ նաև սպանության համար։ Փաշինյանը չէր բացառել փոխանակում, սակայն մինչ այժմ այդ առնչությամբ որևէ առաջընթաց չկա։ Ըստ Սիրանույշ Սահակյանի՝ 80 անձի գերության մեջ գտնվելու փաստը Բաքուն մերժում է, թեև նրանց գերեվարված լինելու առնչությամբ կան բավարար ապացույցներ։

Նիկոլ Փաշինյանը, մինչդեռ, մոտ մեկ ամիս առաջ Euronews-ին տված հարցազրույցում հայտարարում էր, թե ադրբեջանական գերության մեջ գտնվում է 35 անձ, որոնց թվում են նաև Լաչինի միջանցքից առևանգված Վագիֆ Խաչատրյանն ու Ռաշիդ Բեգլարյանը։ Թե ինչո՞ւ Սիրանույշ Սահակյանի և Նիկոլ Փաշինյանի նշած թվերը չեն համընկնում, իրավապաշտպանի համար համար պարզ չէ։

Եվ մինչ Ադրբեջանի իշխանությունը, խախտելով քաղաքական պայմանավորվածությունները, չի վերադարձնում գերիներին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն կասկածներ ունի, որ կարժանանա նրանց ներմանը, մինչդեռ 2021 թվականին ընտրություններին ասում էր, թե գերիների մի քանի ամիս ավելի գերության մեջ մնալու համար կներեն իրենց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մարինե Դվոյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2023. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: