Հիմա էլ ուզում են անունս վերցնել․ Արթուր Աղաբեկյանը խախտում է լռությունը

Լուրեր

13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:57
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
Բոլորը

Հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ Արցախի նախկին փոխվարչապետ, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանի հայրական առանձնատանը խուզարկություն է կատարվել Մանվել Գրիգորյանի գործի շրջանակում, և Արթուր Աղաբեկյանը չունի ո՛չ կասկածյալի, ո՛չ վկայի կարգավիճակ: Լուրը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Թե ինչ կապ ունի Արթուր Աղաբեկյանի հայրական տունը Մանվել Գրիգորյանի գործի հետ և ինչ են հայտնաբերել այնտեղ խուզարկությունից հետո, փորձեցինք պարզել գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանից․

-Պարո՛ն Աղաբեկյան, Հատուկ քննչական ծառայությունը հաղորդում է, որ Ձեր հայրական տան խուզարկությունը կատարվել է Մանվել Գրիգորյանի գործի շրջանակներում։ Ի՞նչ են այնտեղից հայտնաբերել խուզարկությունից հետո։

-Այդ գործողության մասին ոչ մի բառ չեմ ուզում ասել, ես կարծում եմ, որ ընդամենը իմ հայրական տունը շփոթել են Մանվել Գրիգորյանին պատկանող տներից մեկի հետ։

-Կարծում եք` խուզարկություն իրականացնողները կշփոթեի՞ն, խոսքը գնում է կարևոր պետական կառույցի հաղորդման մասին, ի՞նչ շփոթմունքի մասին է խոսքը։

-Այո՛, ես կարծում եմ, որ շփոթմունք է եղել, ուրիշ բան չունեմ ասելու։

-Պարո՛ն Աղաբեկյան, ավելի վաղ մեզ հետ զրույցում նշել էիք, որ առհասարակ չեք ցանկանում խոսել և կպահպանեք 6-ամսյա լռություն, բայց փոխարենը շատ ակտիվ եք Ձեր ֆեյսբուքյան էջում և շատ արագ հրապարակում եք Ձեր շուրջ կատարվողը: Օրինակ, Ձեր հայրական տան խուզարկության մասին լրատվամիջոցները տեղեկացան հենց Ձեր էջի միջոցով, այսինքն՝ այլևս մտադիր չե՞ք լռել։

-Որովհետև ամեն բան տվեցի, հիմա էլ ուզում են անունս վերցնել։ Դա է պատճառը։

-Ձեր վերջին գրառման մեջ նշել էիք նաև, որ 2015 թվականից չեք շփվում Մանվել Գրիգորյանի հետ։ Ո՞րն էր ձեր շփումների դադարեցման պատճառը։

-Մանվել Գրիգորյանի հետ չէի շփվում իմ և նրա ապրելակերպերի, իմ և նրա մտածելակերպերի տարբերության պատճառով։ Այլևս հարցեր մի տվեք, վատառողջ եմ, թողեք ինձ հանգիստ։

Հիշեցնենք՝ իր գրառման մեջ Արթուր Աղաբեկյանը նշել էր, որ «ակնկալում է Արցախի Հանրապետությունում քաղաքական գնահատական տեղի ունեցածի մասով և գրավոր դիմել է Արցախի Հանրապետության Գլխավոր դատախազին և ԱԱԾ-ին՝ նմանատիպ խայտառակ որոշման գործադրումը Արցախի Հանրապետությունում հանձն առնելը պարզաբանելու նպատակով»:

 

Աղավնի Սուքիասյան