Ի՞նչ է նշանակում՝ պետությունը սպիրտ է գնում․ վարչապետը՝ նախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
Բոլորը

2023 թվականի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումների շրջանակներում խաղող մթերողների սուբսիդավորման արդյունքում մթերման նվազագույն գինը 110 դրամից նվազելու է մի դեպքում՝ 80 դրամի, մյուս դեպքում՝ 60 դրամի:
Միջոցառումներով նախատեսված է, որ 5 հազար տոննայից ավելի խաղող մթերողների համար պետությունը ամեն մեկ կգ խաղողի դիմաց կսուբսիդավորի 30 դրամ, իսկ 10 հազար տոննան գերազանցողների դեպքում՝ 50 դրամ:

«Գործնականում ինչ է նշանակում՝ պետությունը սպիրտ է գնում»,- դիմելով փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին՝ հարցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նախ ամեն սպիրտ չէ, որ գնելու ենք, երկրորդ՝ սպիրտի որակը պետք է ստուգվի հեղինակավոր եվրոպական լաբորատորիաներում։ Սպիրտի գնումը երկու եղանակով է իրականացվելու՝ ըստ էության՝ շրջանառու միջոց ենք ապահովում, որպեսզի արտադրողը կարողանա գյուղացուն վճարել, սպիրտը կմնա պետության սեփականությունը, բայց արտադրողի տարածքում՝ դրոշմավորցած, և երբ արտադրողը ցանկություն կհայտնի այդ սպիրտը գնել, հետ կվաճառենք իրեն»,- պարզաբանեց փոխվարչապետը։

«Նո՞ւյն գնով»,- հետաքրքրվեց Փաշինյանը։

«Այդ հարցը կքննարկենք, դեռ ժամանակ կա։ Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկ կներկայացնի, մենք կորոշենք՝ համաձայնվել այդ առաջարկին, թե ոչ։ Եթե արտադրողը ցանկություն չի հայտնի գնել, այդ սպիրտը կվաճառենք դրսում»,-նշեց Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։