2018-ից սկսած փոքր տնտեսություններին ուղղված բոլոր ծրագրերը ձախողվել են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
Բոլորը

2023 թվականի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումների շրջանակներում խաղող մթերողների սուբսիդավորման արդյունքում մթերման նվազագույն գինը 110 դրամից նվազելու է մի դեպքում՝ 80 դրամի, մյուս դեպքում՝ 60 դրամի:

Միջոցառումներով նախատեսված է, որ 5 հազար տոննայից ավելի խաղող մթերողների համար պետությունը ամեն մեկ կգ խաղողի դիմաց կսուբսիդավորի 30 դրամ, իսկ 10 հազար տոննան գերազանցողների դեպքում՝ 50 դրամ: «Այսինքն հավելյալ սուբսիդավորումը ոչ թե գնալու է գյուղացուն, ոչ թե խաղողի ինքնարժեքն ենք բարձրացնելու եւ դարձնենք 140 համ 160 դրամ, այլ տնտեսվարող սուբյեկտին ենք սուբսիդավորելու, որից մթերքի ինքնարշեքն է ընկնելու:

Մտահոգություն կա, որ փոքր տնտեսվարողները այս պարագայում էլ ավելի դժվար մրցակցության մեջ են գտնվելու, քանի որ փաստացի նրանց համար խաղողի մթերման գինը 110 դրամ է լինելու»,- նշեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ փոքր տնտեսվարողներին աջակցելով՝ ոչ մի տնտեսական էֆեկտ չի արձանագրվել։ «Փոքրն էլ թող ներդրում անի մեծանա, մեր խնդիրը գյուղացու խաղողը մթերելն է: Մեր շահառուն գյուղացին է, մենք ուզում ենք՝ գյուղացին գոնե 110 դրամով կարողանա խաղող մթերել: Ձեր ասած փոքրերը վիճակագրական շեղում է մեր ծրագրի մեջ: Մենք մեղավո՞ր ենք, որ ինքը փոքր է, խանգարե՞լ ենք, որ ինքը մեծանա՞: Ի՞նչ անենք, ի՞նչ առաջարկ ունեք»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ 2018 թվականից սկսած՝ այն բոլոր ծրագրերը, որոնք միտված են եղել փոքր տնտեսվարողներին, բոլորը ձախողվել են:

«Գործնականում ինչ է նշանակում՝ պետությունը սպիրտ է գնում»,- դիմելով փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին՝ հարցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նախ ամեն սպիրտ չէ, որ գնելու ենք, երկրորդ՝ սպիրտի որակը պետք է ստուգվի հեղինակավոր եվրոպական լաբորատորիաներում։ Սպիրտի գնումը երկու եղանակով է իրականացվելու՝ ըստ էության՝ շրջանառու միջոց ենք ապահովում, որպեսզի արտադրողը կարողանա գյուղացուն վճարել, սպիրտը կմնա պետության սեփականությունը, բայց արտադրողի տարածքում՝ դրոշմավորցած, և երբ արտադրողը ցանկություն կհայտնի այդ սպիրտը գնել, հետ կվաճառենք իրեն»,- պարզաբանեց փոխվարչապետը։

«Նո՞ւյն գնով»,- հետաքրքրվեց Փաշինյանը։

«Այդ հարցը կքննարկենք, դեռ ժամանակ կա։ Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկ կներկայացնի, մենք կորոշենք՝ համաձայնվել այդ առաջարկին, թե ոչ։ Եթե արտադրողը ցանկություն չի հայտնի գնել, այդ սպիրտը կվաճառենք դրսում»,-նշեց Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։