Թուրքիայի իշխող կուսակցությունում երեք անձի են դիտարկում որպես Էրդողանին փոխարինող

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Gazete Pencere-ի լրագրող Նուրայ Բաբաջանը գրում է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներսում չկա որևէ մեկը, «որը չխոսի և չմտածի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից հետոյի մասին»։

Բաբաջանը նշում է, որ կուսակցության ներսում Էրդողանից հետո որպես ԱԶԿ-ի առաջնորդ դիտարկում են հիմնականում երեք գործիչների։ Այդ անունների շարքում առաջինը Էրդողանի փեսան է՝ Սելջուկ Բայրաքթարը՝ անօդաչու թռչող սարքեր արտադրող Baykar ընկերության համասեփականատերը։

«Ասում են, որ կա խորհրդականների նոր թիմ, որը փորձում է ապահովել, որ Բայրաքթարն ապագայում դառնա քաղաքական գործիչ։ ԱԶԿ-ի որոշ անդամներ, որոնց անհանգստացնում են Օսմանյան կայսրության «մեծ վեզիրի փեսայի» ավանդույթը կենդանի պահելու փորձերը, ասում են, որ դա այսօրվա Թուրքիայում չի աշխատի։ Պաշտպանության ոլորտում ընկերության ներդրումներից զատ՝ պաշտպանական արդյունաբերության ոլորտում նշանակումների  հարցում Բայրաքթարի ուժը ԱԶԿ-ի ներսում սովորական հարցի պես է խոսվում»,- գրում է լրագրողը։

Հիշեցնենք, որ Factor TV-ն ավելի վաղ անդրադարձել էր նաև Սելջուկ Բայրաքթարի՝ քաղաքականություն մտնելու մասին հայտարարություններին։

Երկրորդ գործիչը արտաքին գործերի նախարար, Ազգային հետախուզական գործակալության (MİT) նախկին ղեկավար Հաքան Ֆիդանն է։

«Թիմը, որը գործում է ԱԶԿ-ի հիմնադրումից ի վեր, պնդում է, որ եթե Ֆիդանը հաջողության հասնի քաղաքականության մեջ, առավելություն կունենա: Նրանք ասում են, որ Ֆիդանի հզորությունն արտաքին քաղաքականության մեջ և նրա լուռ դիվանագիտական հաջողությունները կբացեն այն դուռը, որ նրան պետք է՝ հասարակության աչքում «հետախուզության ղեկավարի» կերպարից քաղաքացիական քաղաքական գործչի կերպարի անցնելու համար»,- նշում է Բաբաջանը։

Երրորդ գործիչը ԱԶԿ-ի պատգամավոր, ներքին գործերի նախկին նախարար Սուլեյման Սոյլուն է, որն ընտրություններից հետո քիչ է հայտնվում հանրության ու լրատվամիջոցների առաջ։

«Քիչ չեն նրանք, որոնք պնդում են, թե Սոյլուի լռությունը ժամանակավոր է, և որ նա ճիշտ ժամանակին կհայտնվի: Ասում են, որ Սոյլուն Էրդողանից հետո բացահայտ պայքար է սկսելու, և որ նրան այցելողների թիվը երբեք չի նվազում, դրա լավագույն օրինակն է։ Բացի այդ, նշվում է, որ Սոյլուն միակ մարդն է, որն ունի հանրային աջակցություն երեք անունների մեջ»,- գրում է  Բաբաջանը։

Հիշեցնենք, որ մայիսի 28-ին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Էրդողանը վերընտրվեց նախագահի պաշտոնում։

Էմմա Չոբանյան