Ավինյանին և Մարությանին հրավիրում եմ բանավեճի. Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
Բոլորը

Մենք հայտարարել ենք, որ բացառում ենք գործող իշխանությունների քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի և նախկին իշխանությունների կողմից սպասարկվող որևէ սուբյեկտի հաղթելու հնարավորությունը, բայց որոշակի հետաքրքրություն է առաջացրել Երևանի նախկին քաղաքապետը (Հայկ Մարությանը): Այս մասին, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Արդար Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նորիկ Նորիկյանը:

«Պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ 2018-2023 թվականներին Երևանի համար պատասխանատու են երկու մարդ: Իհարկե, երկրի ամբողջ պատասխանատվությունը Նւիկոլ Փաշինյանի ուսերին է, բայց զուտ ֆորմալ առումով երկու մարդ է պատասխանատու՝ Հայկ Մարությանը և Տիգրան Ավինյանը:
2018-2021-ի դեկտեմբեր քաղաքապետ է եղել Հայկ Մարությանը, դրանից հետո մինչև այս պահը Երևանը փաստացի ղեկավարում է Տիգրան Ավինյանը: Առանց քաղաքապետի լիազորությունների, առանց ընտրված քաղաքապետի կարգավիճակի նա փաստացիորեն ղեկավարում է Երևանը: Ես այդ երկու անձանց հրավիրում եմ բանավեճի՝ իրենց կողմից ընտրված վայրում, ձևաչափով, հրավիրված լրատվամիջոցների ներկայությամբ:
Նրանց կողմից ղեկավարած տարիներին արդյոք Երևանում գեթ մեկ ոլորտ, ոևում իրականացվել է համակարգային փոփոխություն, որը բեկումնային է եղել երևանցու համար: Թող ցույց տան, եթե կա: Չի կարելի անընդհատ թաքնվել իրենց ներկրած ավտոբուսների հետևում»,- նշեց Նորիկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում;