Կանեփի արտադրանքը կվերահսկի տեսչական մարմինը․ նախագիծ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
Բոլորը

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի ընթացքում քննարկվում է «Շուկայի վերահսկողության մասին» օրենքի նախագիծը։

«Շուկայի վերահսկողության մասին» օրենքի նախագծով կսահմանվեն շուկայի վերահսկողության տեսչական մարմնի վերահսկողության ոլորտները, շուկայի վերահսկողության հիմնական սկզբունքները, տեսչական մարմնի ստուգումները, իրականացվող վերահսկողության առանձնահատկությունները և ձևերը, շուկայի վերահսկողության ոլորտում ՀՀ կառավարության լիազորությունները, ինչպես նաև տեսչական մարմնի պաշտոնատար անձանց և տնտեսվարող սուբյեկտների իրավունքներն ու պարտականությունները»,- ներկայացնելով նախագիծը՝ նշեց ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ նախագծով հստակեցվել են տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողության ձևերը, որոնք են «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման ու անցկացման մասին» օրենքով սահմանված կարգով իրականացվող ուսումնասիրությունը և ստուգումը, ինչպես նաև «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքով սահմանված դեպքերում, արտադրական կանեփի արտադրման, արտադրության, ներմուծման և մեծածախ առևտրի լիցենզավորման, քվոտավորման և օրինական շրջանառության ոլորտում վերահսկողության շրջանակում իրականացվող դիտարկումը։

Զեկուցողի խոսքով՝ նախագծով սահմանվել են ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված ՀՀ միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված պահանջների խախտման դեպքում տեսչական մարմնի կողմից տրվող կարգադրագրերի տեսակները, դրանք են՝ «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքով սահմանված չափման միջոցների իրացումը կամ շահագործումն արգելելու և արտադրանքի իրացումը կասեցնելու, շուկայից հետ կանչելու, օգտահանելու կամ ոչնչացնելու մասին կարգադրագրերը: Հստակեցվել են նաև տնտեսվարող սուբյեկտի պարտավորությունները՝ վտանգավոր արտադրանք շուկա հանելու դեպքում, լիազոր մարմնի պարտականությունը՝ հայտնաբերված վտանգավոր ապրանքի դեպքում և վտանգավոր արտադրանքի խմբաքանակի հաշվառումն ու պահպանումը:

«Նախագծի ընդունումը թույլ կտա կանոնակարգել և առավել արդյունավետ դարձնել տեսչական մարմնի կողմից ոչ պարենային արտադրանքի, թանկարժեք մետաղների, ինչպես նաև արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի ոլորտներում ռիսկերի կառավարումը, անվտանգության ապահովումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանումը, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների իրականացումը»,- ասել է Պետրոս Մարտիրոսյանը և հավելել, որ նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման հավելվածի 14.1 ենթակետի պահանջներից, մասնավորապես, «Շուկայի վերահսկողության մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացում Կառավարության հաստատմանը»,- հավելեց Մարտիրոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։