Ադրբեջանցիներն ակտիվացրել են թռիչքները իսրայելական ավիաբազա, որը պայթուցիկ սպառազինության «հասցե» է․ ՀԵՏՔ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ադրբեջանական բեռնատար ինքնաթիռների թռիչքները դեպի իսրայելական «Օվդա» ավիաբազա վերջին օրերին ակտիվացել են: Սա պետք է գրավի Հայաստանի համապատասխան մարմինների ուշադրությունը, քանզի «Օվդան» Իսրայելի միակ աերոդրոմն է, որի միջոցով օդային ճանապարհով արտահանվում է պայթուցիկ ռազմամթերք: Այս մասին գրում է Հետք-ը։

«Վերջերս, հղում անելով իսրայելական «Haaretz» օրաթերթին, գրել էինք, որ 2016 թվականից մինչեւ 2023 թ. մարտ ադրբեջանական բեռնատարները առնվազն 92 անգամ վայրէջք են կատարել «Օվդայում», ապա ուղղություն վերցրել դեպի Ադրբեջան: Վերջին տարիներին Իսրայելն այդ երկրի գլխավոր ռազմական մատակարարն է: «Հետքն» իր հերթին ուսումնասիրել էր «Haaretz»-ի հրապարակումից հետո կայացած նույնատիպ չվերթերը եւ պարզել, որ 2023 թ. ապրիլ-հունիս ամիսներին տեղի է ունեցել եւս 4 թռիչք դեպի «Օվդա»:

Թռիչքներն իրականացրել են ադրբեջանական «Silk Way Airlines» ավիաընկերության բեռնատար օդանավերը: Նախորդ հոդվածում գրել էինք, որ «Silk Way Airlines»-ի Բաքու-«Օվդա» չվերթերը համարակալվում են ZP 4611, իսկ «Օվդա»-Բաքուն (հետադարձ)՝ ZP 4612: Սակայն սրանք Ադրբեջանը իսրայելական այս ավիաբազային կապող միակ չվերթերը չեն, ինչը նշանակում է, որ թռիչքների՝ անցյալ անգամ մեր նշած 96 թիվն իրականում ավելի մեծ է եղել:

«Haaretz»-ի հետազոտությունը ցույց էր տվել, որ թռիչքները դեպի «Օվդա» հաճախակիացել են այն ժամանակ, երբ ռազմական գործողություններ են ընթացել Արցախում կամ Հայաստան-Ադրբեջան սահմանին:

Եվ ահա սեպտեմբերի 1-ին Սոթքի հատվածում Ադրբեջանի հերթական սադրանքի ֆոնին թռիչքները դեպի պայթուցիկ սպառազինության մատակարար «Օվդա» կրկին ակտիվացել են: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ի ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով հայկական կողմն ունեցավ 3 զոհ եւ 2 վիրավոր:

Ուսումնասիրելով «Silk Way Airlines»-ի թռիչքները դեպի «Օվդա»՝ տեսնում ենք, որ օգոստոս-սեպտեմբերին դրանք հաճախակիացել են, ինչը, դատելով նախորդ փորձից, պետք է «կարմիր լույս» վառի ՀՀ պատկան կառույցների առաջ»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։