Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու են սեպտեմբերի 2-ին Ազատության հրապարակում կայանալիք ընդդիմության հանրահավաքին
Քաղաքականություն
31.08.2023 | 17:13ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցելու է սեպտեմբերի 2-ին Ազատության հրապարակում կայանալիք ընդդիմության հանրահավաքին: Այս մասին տեղեկացնում են ՀՀԿ-ից։
Մինչ այդ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանը ԶԼՄ-ների հարցին ի պատասխան ասել էր, որ Ռոբերտ Քոչարյանը ևս մասնակցելու է ընդդիմության հանրահավաքին: