«ՀայաՔվե» նախաձեռնության անդամները 58 հազար ստորագրություն հանձնեցին ԿԸՀ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

«ՀայաՔվե» քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնության անդամներն այսօր ավելի քան 58․000 քաղաքացու ստորագրություն են հանձնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «ՀայաՔվե» նախաձեռնող խմբի անդամ Ավետիք Չալաբյանը։

«Ստորագրահավաքի ավարտից հետո մենք բոլոր ստորագրությունները թվայնացրել ենք, վերամշակել ենք, պարզել ենք սխալների տոկոսը, որը, մեր կարծիքով, չի գերազանցում կես տոկոսը։ Այս առումով մենք վստահ ենք, որ ԿԸՀ-ն որևէ առիթ չի ունենա մերժել քաղաքացիներին։ ԿԸՀ-ն կունենա մեկ ամիս դա վավերացնելու համար, հուսով ենք, որ ավելի շուտ տեղի ունենա»,- ասաց Չալաբյանը։

Երբ «ՀայաՔվե»-ն ԿԸՀ-ից կստանա վավերացված ստորագրությունները, օրենքի նախագծով կդիմի Ազգային ժողով։

«Պիտի սպասեք, որ դա է լինելու այս գործողության կուլմինացիան, որովհետև մենք բացարձակ վճռական ենք տրամադրված, որպեսզի ԱԺ-ում օրենքի նախագիծն ընդունվի»,- ընդգծեց Չալաբյանը։

Հիշեցնենք, որ նախաձեռնության նպատակը Ազգային ժողով Քրեական օրենսգրքում կատարվող փոփոխությունների նախագիծ ներկայացնելն է, որով առաջարկվելու է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչող պաշտոնատար անձին 10-15 տարվա ազատազրկման դատապարտել։

Արփի Հակոբյան