Վարչապետը Լոռու մարզում ծանոթացել է տարբեր համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին

Լուրեր

17.02.2026 | 01:59
Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը 14-րդ տեղը գրավեցին ձմեռային Օլիմպիական խաղերում
16.02.2026 | 23:24
Այրվել են պահեստային բաքերը և բեռնատար մեքենա. մանրամասներ Թալինի գազալցակայաններից մեկում բռնկված հրդեհից
16.02.2026 | 23:15
Նման պնդումները չեն համապատասխանում իրականությանը. Davaro-ն՝ ԱԹՍ-ներում այլ արտադրողների տեխնոլոգիաներ կիրառելու մասին
16.02.2026 | 22:54
Ուզբեկստանում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի ԱԳ նախարարին
16.02.2026 | 22:38
Ռուբիոն ԱՄՆ-ի աջակցությունն է հայտնել Հունգարիայի վարչապետին ընտրություններից առաջ
16.02.2026 | 22:28
Մահացել է «Կնքահայրը» ֆիլմի դերասան Ռոբերտ Դյուվալը
16.02.2026 | 22:10
Ով է իրականացրել փոսային նորոգումը․ քրգործի ու 2 մլն 836 հազար դոլարի հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 22:00
Եթե ԱՄՆ-ին տրվի ՀՀ երկաթուղու կառավարումը, նա ավելի շահագրգիռ կլինի, որ Թրամփի ուղին ՀՀ-ով շարունակվի, ոչ՝ Թուրքիայով․ Հայկազ Ֆանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 21:43
Շվեյցարիայում ձնահյուսի հետևանքով գնացքը դուրս է եկել ռելսերից. կան տուժածներ
16.02.2026 | 21:29
Հոլիվուդյան խոշոր ստուդիաները քննադատում են ԱԲ-ով «ուլտրառեալիստական» տեսանյութերի նոր գործիքը
16.02.2026 | 21:14
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.02.2026 | 21:00
Լավրովի հետ համաձայն եմ․ ՀԱՊԿ-ը չի սպառնում ՀՀ-ին, քանի որ չկա այդ կառույցը․ պիտի հեռանանք, եթե զենք գնելուն խոչընդոտում է․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 20:51
Ադրբեջանում կանանց համար զինվորական ծառայության ժամկետը 3 տարուց կկրճատվի մինչև 6 ամիս
16.02.2026 | 20:40
Բարձր եմ գնահատում Լիտվայի աջակցությունը Հայաստանին. ՀՀ նախագահ
16.02.2026 | 20:27
«Վագներ»-ի հավաքագրողներն օգնում են ՌԴ հետախուզական ծառայություններին՝ Եվրոպայում դիվերսիաների համար գործակալներ փնտրել. FT
Բոլորը

Լոռու մարզ այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կառավարության ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացված և ընթացքում գտնվող ծրագրերին:

Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Վանաձոր համայնքի Խորենացի փողոցը, որի 2 երթևեկելի գոտիներում իրականացվում են գրեթե 1 կմ հիմնանորոգման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 272.8 մլն դրամ: Միջոցները հատկացրել է Կառավարությունը:

Հաջորդիվ վարչապետը եղել է Վանաձոր համայնքի «Իտեքս» ընկերությունում և ծանոթացել վերջինիս գործունեությանը: Հայ-իտալական «Իտեքս» ընկերությունը հիմնադրվել է 2022 թ.-ի մայիսին։ Այն զբաղվում է իտալական հանրահայտ բրենդների հագուստի արտադրությամբ և ունի մոտ 1000 աշխատակից: Ներկայումս ընկերությունն ունի 14 արտադրական հոսքագիծ, սակայն առաջիկայում պլանավորվում է արտադրական ծավալներն հասցնել մինչև 24 հոսքագծի։

Կառավարության ղեկավարը ծանոթացել է նաև Վանաձորի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի շինարարական աշխատանքներին: Երկհարկանի 50 մահճակալ հզորությամբ բաժանմունքի հիմնանորոգման աշխատանքների համար ներդրվում է 891 մլն դրամ: Միջոցները հատկացրել է Կառավարությունը:

Նիկոլ Փաշինյանը եղել է Վանաձորի քաղաքային մարզադաշտում, որը հիմնանորոգվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջոցներով։ Մարզադաշտի շինաշխատանքները վերսկսվել էին 2021 թվականի հուլիս ամսից։ Այն ունի նոր տրիբունա՝ 3000 նստատեղով, հետագայում նստատեղերի թիվը կարող է ավելանալ, այժմ քննարկվում են նոր տրիբունաներ կառուցելու հնարավորությունները:

Վարչապետն այցելել է Վանաձորի Խ.Աբովյանի անվան թիվ 9 հիմնական դպրոց, որտեղ ծանոթացել է նոր մարզադահլիճի կառուցման շինարարական աշխատանքներին, որոնց 70%-ն արդեն իրականացվել է: 159 աշակերտի համար նախատեսված մարզադահլիճի կառուցման ծրագրի Կառավարությունը հատկացրել է 199.5 մլն դրամ:

Գործադիրի ղեկավարին մանրամասներ են ներկայացվել նաև Վանաձոր համայնքի Հրաչյա Ներսիսյան փողոցի հիմնանորոգման շինարարական աշխատանքների ընթացքի վերաբերյալ: Իրականացվել է շինաշխատանքների 55%-ը: Ընդհանուր կհիմնանորոգվի 1,127 կմ ճանապարհահատված: Սուբվենցիոն ծրագրի արժեքը կազմում է 314 մլն դրամ է: Միջոցները կեսը հատկացրել է Կառավարությունը:

Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը եղել է Վանաձոր համայնքի «Գլորիա» կարի ֆաբրիկան: Ընկերությունն արտադրում է եվրոպական որակի պահանջներին համապատասխան արտադրանք, ունի մոտ 2500 աշխատակից: 2 մասնաճյուղերում միասին ամսական արտադրվում են 180,000 հատ տարբեր տեսակի հագուստներ, վերարկուներ, բաճկոններ, մոտոցիկլիստների հագուստներ, տարբեր տեսակի պաշտպանիչ հագուստներ:

Կառավարության ղեկավարը ծանոթացել է Ֆիոլետովո համայնքի կոյուղագծի կառուցման աշխատանքներին: Կառուցվում է 1,676 կմ կոյուղագիծ, 1 մաքրման կայան. Սուբվենցիոն ծրագրի արժեքը 31.500.000 դրամ է, որի 65%-ը հատկացվել է պետական բյուջեից:

Վարչապետին ներկայացրել են Լերմոնտովո համայնքի փողոցների նորոգման աշխատանքները. 550 մետր կառուցված ճանապարհի սալարկմամբ շինարարական աշխատանքներն ավարտվել են: 2022 և 2023 սուբվենցիոն ծրագրի արժեքը կազմել է, համապատասխանաբար, 21 և 22 մլն դրամ: Միջոցների 60 տոկոսը հատկացրել է Կառավարությունը:

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է նաև Մ-6-Եղեգնուտ–Դեբետ ավտոճանապարհի 7.1 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներին, որի 90%-ն արդեն կատարվել է: Ճանապարհի հիմնանորոգման սուբվենցիոն ծրագրի արժեքը 846.7 մլն դրամ է: Եղեգնուտում վարչապետը զրուցել է տեղացիների հետ տարբեր հարցերի շուրջ:

Թումանյան համայնքի Դսեղ բնակավայրում վարչապետը ծանոթացել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի կողմից կառուցվող «Դսեղի առողջության կենտրոնի» շինարարական աշխատանքներին, որոնք գտնվում են ավարտական փուլում: Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլն դոլար է: 2022թ.-ին ներդրումների ծավալը կազմել է 168 մլն դրամ: Այն կսպասարկի Թումանյանի տարածաշրջանի 7 բնակավայրերի բնակչությանը:

Կառավարության ղեկավարին ներկայացվել են Տ-5-73 /Հ-70/ – Քարինջ մարզային նշանակության ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: 4 կմ հիմնանորոգված ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների 80%-ը ավարտվել է, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 346 մլն դրամ: Միջոցները հատկացրել է Կառավարությունը:

Կատարվել է նաև Մ-6, Վանաձոր – Ալավերդի- Վրաստանի սահման միջպետական նշանակության միջպետական ավտոճանապարհի համապատասխան տեղամասի վերականգնման և բարելավման աշխատանքների 30%-ը: Ծրագրի նպատակով պետական բյուջեից հատկացվել է 954 մլն դրամ:

Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև դեպի Կայան բերդ տանող 1,6 կմ երկարությամբ քայլարշավային արահետ, որը հիմնվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ: Արահետի վրա տեղադրվել են 31 փայտե և 13 քարե աստիճաններ, բարդ հատվածներում մոնտաժվել են երկաթյա աստիճանավանդակներ: Արահետի սկզբնամասում տեղադրվել է մեկնարկային ցուցանակ` անհրաժեշտ տեխնիկական նկարագրությամբ և քարտեզով, ինչպես նաև ուղղորդող ցուցանակներ և գծանշումներ ամբողջ արահետի երկայնքով:

Վարչապետի այսօրվա վերջին կանգառը եղել է Ալավերդիում, որտեղ ծանոթացել է Սանահին-Ակներ 9,3 կմ ավտոճանապարհի շինաշխատանքների ընթացքին: Ծրագրի արժեքը կազմում է շուրջ 2 մլրդ դրամ, որը հատկացվել է պետական բյուջեից: