Լիտվայի Սեյմի պատգամավորը հայտարարել է Արցախի Հանրապետության հետ բարեկամության շրջանակի ձևավորման մասին

Լուրեր

12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
Բոլորը

Հուլիսի 4-7-ը աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետության մայրաքաղաք Վիլնյուսում են գտնվում Արցախի Հանրապետության խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը և Արցախի Հանրապետություն-Լիտվայի Հանրապետություն բարեկամական խմբի անդամ, պատգամավոր Լյուդմիլա Բարսեղյանը:

Այցի ընթացքում խորհրդարանականները մասնակցել են Վիլնյուսի «Վարտեյ» պատկերասրահում տեղի ունեցած «Արցախ. հին երկրի երիտասարդ պետությունը» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությանը, որը կազմակերպվել է «Բալթյան հայերի միության» կողմից։

Ցուցահանդեսին ներկայացվել են Արցախի պատմամշակութային հուշարձանները, ինչպես նաև կենցաղն արտացոլող շուրջ երեք տասնյակ լուսանկարներ։

Խոսելով նախաձեռնության մասին՝ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը կարևորել է այն՝ ընդգծելով Լիտվայի հասարակությանը՝ Արցախի հարուստ մշակույթին, հասարակական-քաղաքական կյանքին, տնտեսության զարգացմանը, պետականաշինության գործընթացին ծանոթացնելու անհրաժեշտությունը:

Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Մելքումյանը, շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին, կոչ է արել այցելել Արցախ՝ ստանալու հուզող հարցերի պատասխանները և հավելել, որ Արցախի՝ ազատության համար պայքարը մի ողջ ազգի պայքար է։

Այնուհետև Լիտվայի Սեյմի պատգամավոր, Հայաստան-Լիտվա բարեկամության խմբի նախագահ Պովիլաս Ուրբշիսը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի/Արցախի Հանրապետության հետ բարեկամության շրջանակի ձևավորման մասին՝ ընթերցելով լիտվացի 10 քաղաքական ու հասարակական գործիչների կողմից ստորագրված հռչակագիրը։

Արցախի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Լյուդմիլա Բարսեղյանը, երախտագիտություն հայտնելով ընդունելության համար, նշել է. «Բարձր ենք գնահատում ձեր նախաձեռնությունը, որն ուղղված է բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը, նաև պատրաստակամություն ենք հայտնում համագործակցելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում»։