Ծեծկռտուք ռուսական բազայի սպաների մասնակցությամբ․ իրավապահները չեն շտապում հաստատել տեղեկությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
Բոլորը

Կիրակի օրը Գյումրիում ծեծկռտուք է տեղի ունեցել ռուսական 102-րդ ռազմաբազայի ծառայողների մասնակցությամբ։ Ազգային ժողովրդական բևեռի մամուլի քարտուղար Հերմինե Մկրտչյանի խոսքով՝ իր ազգականի որդին ռազմաբազայի հարևանությամբ գտնվող «Ռոսսիա» արագ սննդի կետում է աշխատում, որտեղ էլ վաղ առավոտյան ռուս զինվորականների կողմից հրահրվել է կռիվը։ Հերմինեի պատմելով՝ իր ազգականի որդին, որի անունն անվտանգության նկատառումներով չցանկացավ հրապարակել, մի շարք վնասվածքներ է ստացել։

Ներքին գործերի նախարարությունից Factor TV-ին կցկտուր տեղեկություն փոխանցեցին՝ զերծ մնալով ռազմաբազայի ծառայողների մասնակցությունը միջադեպին հաստատելուց։

«Օգոստոսի 20-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառառայության Շիրակի մարզի գումարտակի ծառայողները ժամը 12։20-ին Շիրակացու փողոցի թիվ 17/1 հասցեի մուտքի դիմաց նկատել են, որ մի քանի քաղաքացիներ վիճաբանում և հարվածում էին միմյանց, որից հետո վերջիններս ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Մուշի բաժին: Վերջինները ներկայացվել են քննչական բաժին: Երեք անձ ձերբակալվել է»,- նշում է Ոստիկանությունը։

Այլ մանրամասների համար Ոստիկանությունն ուղղորդեց դիմել Քննչական կոմիտե, սակայն այստեղ լուռ են։ Կոմիտեից Factor TV-ին միայն ասացին, որ քննություն է իրականացվում․ հրապարակման ենթակա լրացուցիչ այլ տեղեկատվություն առկա չէ:

Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը նկատում է՝ նման միջադեպերը ո՛չ առաջինն են Գյումրիում, ո՛չ էլ վերջինը։ Գյումրիի ռազմաբազայում ծառայող զինվորականների մասնակցությամբ միջադեպերը, հատկապես վերջին տարիներին, ավելանում են․ հանրության մոտ դեռ թարմ է 2015 թվականին Վալերի Պերմյակովի կողմից Ավետիսյանների ընտանիքի սարսափելի սպանությունը, 2018 թվականին Ջուլիետա Ղուկասյանի դաժան ծեծը փողոցում, ինչի հետևանքով կինը մահացավ։ Բարսեղյանն այս շարքն անվերջանալի է համարում։

Լևոն Բարսեղյանը տեղական իշխանություններին մի քանի անգամ խնդրի լուծման առաջարկների փաթեթ է ներկայացրել, որոնք, նրա դիտարկմամբ, կզսպեին ռուս զինվորականների սանձարձակ պահվածքը։ Այս առաջարկներն այդպես էլ անարձագանք մնացին՝ արձանագրում է Բարսեղյանը, փոխարենը տեղական իշխանությունը հանձնառություն վերցրեց յուրաքանչյուր դեպքով քննություն իրականացնել։

Օրեր առաջ տեղի ունեցած դեպքով, սակայն, մինչ օրս քրեական վարույթ նախաձեռնելու մասին որևէ տեղեկություն չի հաղորդվում։ Այս ֆոնին հատկանշական է հիշել Պերմյակովի և Ռազգիլդեևի դատավարությունները, որոնց ամբողջ ընթացքում ռուս մեղադրյալները դատարան չբերվեցին, դատաքննությունն ընթացավ ռուսական ռազմաբազայում։ Ավելին, թեև Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման, սակայն պատիժը կրում է ոչ թե Հայաստանում, այլ Ռուսաստանում, իսկ ռուսական կողմը չի բացահայտում դատապարտյալի պահման վայրը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան