Ֆրանսիան հաջորդ շաբաթ 10 բեռնատարներով մարդասիրական ավտոշարասյուն կուղարկի Հայաստան․ ԶԼՄ

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Ֆրանսիան պատրաստվում է բանաձև ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Ղարաբաղի հայերին աջակցելու համար, հաղորդում է Le Figaro-ն։ Փարիզը և Ֆրանսիայի խոշոր շրջանները հաջորդ շաբաթ մարդասիրական ավտոշարասյուն են ուղարկելու դեպի Հայաստան․ գրում է caucasefrance.com-ը։

«Մենք սովի շեմին ենք»,- վստահեցնում են Ղարաբաղի հայկական իշխանությունները, որոնք կոչ են անում միջազգային միջամտության՝ փրկելու տարածաշրջանի հայ բնակչությանը։

Օգոստոսի 16-ին Նյու Յորքում տեղի ունեցավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ քննարկելու իրավիճակը։ Այդ ժամանակվանից ի վեր Ֆրանսիան պատրաստում է մի բանաձև, որն ընդունվելու համար պետք է ստանա Անվտանգության խորհրդի 15 ներկայիս անդամներից առնվազն 9 ձայն՝ առանց 5 մշտական անդամներից մեկի վետոյի (Ռուսաստան, Չինաստան, Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա և Միացյալ Նահանգներ):

«Եթե թվում է, թե Ալբանիան և Արաբական Միացյալ Էմիրությունները գտնվում են Բաքվի գծում, ապա Ճապոնիան, Մալթան, Շվեյցարիան, Գաբոնը, Գանան, Մոզամբիկը, Բրազիլիան և Էկվադորը, հավանաբար, կմիանան փարիզյան տեքստին», – ասում է Ֆիգարոյի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բույիսոնը:

«Իսկ Ֆրանսիան կհամարձակվի՞ ռիսկի դիմել, եթե իր նախագիծը մերժվի: Իսկ ինչպիսի՞ն կլինի [նախագծի⌉ բովանդակությունը։ Արդյո՞ք այն նախատեսում է պատժամիջոցներ բռնապետ-նախագահ Ալիևի նկատմամբ, եթե նա չկատարի ապաշրջափակման հրամանը։ Եվ այդ դեպքում Ֆրանսիան կառաջարկի՞ պարտադրել, օրինակ, ավիափոխադրում կատարել դեպի մայրաքաղաք Ստեփանակերտ՝ թռչելով Ադրբեջանի տարածքի վրայով, ինչպես 1948 թվականին «Բեռլինի կամրջով» (նկատի ունի 1948 թվականի հայտնի դեպքը, երբ բեռլինցի երեխաներին օդային կամրջով օգնություն էր հասցվել-խմբ․)։ Եվ ամենակարևորը, Ռուսաստանը չի՞ ընդդիմանա դրան՝ վախենալով իր «հարավկովկասյան այգին» տեսնել օտար ուժերի կողմից ներխուժված՝ նույնիսկ եթե նրանք չեզոք կապույտ սաղավարտներով են (նկատի ունի ՄԱԿ խաղաղապահ ուժերի կապույտ սաղավարտները- խմբ․)»,- հարցադրում է անում caucasefrance.com-ը։

ՄԱԿ-ում Փարիզի նախաձեռնությանը զուգահեռ ֆրանսիացի մի քանի քաղաքական գործիչներ հաջորդ շաբաթ կմեկնեն Հայաստան՝ ուղեկցելու շուրջ տասը բեռնատարներից բաղկացած մարդասիրական շարասյունը, որով հիմնականում երեխաների համար սնունդ է առաքվելու: Մարդասիրական օգնությունը նախաձեռնել է CCAF-ը (Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը)՝ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ համատեղ։ Նշվում է, որ շարասյունը կուղեկցեն սենատորներ Բրունո Ռետալոն, Քսավյե Բերտրանը և Ֆրանսիայի խոշոր շրջանների բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Անահիտ Խաչատրյան