ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. «Այդպես ես բարևում եմ նաեւ հավաքարար տատիկներին»․ Արամոն՝ Ռիտա Սարգսյանի առջեւ խոնարհվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Այն բացահայտումները, որոնք հիմա տեսնում է հանրությունը, ուղղակի ցնցող են։ Մարդիկ տեսնում են, թե ինչպես են ապրել վերջին 30 տարում։ Դրամահավաքի փուլ է․ բյուջեն դատարկել են ոմանց կարիքների համար, հիմա պետք է պարտադիր լցնեն»,-Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում երգիչ, դերասան Արամոն՝ անդրադառնալով ԱԱԾ-ի վերջին բացահայտումներին։

Մեր երկրում տիրող փոփոխությունները, սակայն, ըստ նրա, բացի ոգևորիչ կողմերից պարունակում են նաև մտահոգիչ տարրեր․

«Չեմ ուզում, որ գործի «Եթե մեզ հետ չես, ուրեմն մեր թիմից չես, մեր դեմ ես» մոտեցումը։

Կան մարդիկ, որոնք այս ընթացքում լռել են, բայց դա չի նշանակում, որ նրանք պրոֆեսիոնալ չեն կամ լավ մարդիկ չեն։ Չեմ ուզում, որ նրանք անտեսվեն»։

Նա խոսում է նաև նախկին և ներկայիս իշխանությունների՝ քննադատությունների հանդեպ ունեցած վերաբերմունքի մասին․

«15-20 տարի առաջ խոսել եմ երգարվեստում տարածում ունեցող թուրքաբարո երաժշտության մասին, և ինձ սկսել են եթերների չկանչել։ Ուզում եմ ներկայիս իշխանության օրոք սև ցուցակի փոխարեն սպիտակ թուղթ լինի՝ վրան պոզիտիվ պատկերներ»։

Թավշյա հեղափոխության օրերին, երբ Արամոն և նրա կինը՝ երգչուհի Էմմա Պետրոսյանը, կանգնեցին ժողովրդի կողքին, համացանցում մեծ տարածում գտավ մի լուսանկար, որտեղ Արամոն խոնարհվում է նախկին առաջին տիկին Ռիտա Սարգսյանի առջև․ «Դա լուսահոգի Նադեժդա Սարգսյանի ծննդյան օրն էր։ Այդպես ես բարևում եմ նաև հավաքարար տատիկներին։ Ես ոչ մի իշխանության առաջ չեմ կռացել և ոչ մի իշխանության տակ չեմ պառկի»,-մեկնաբանում է մեր զրուցակիցը։

Երգիչն անդրադառնում է նաև Երևանի արդեն նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականին․

«Չեմ կարող ասել, որ նա ոչինչ չի արել այս քաղաքի համար, իսկ եթե բացահայտումների կարիք կա, դրանով արդեն պետք է իրավապահները զբաղվեն։ Իսկ ապագա քաղաքապետը պետք է լինի սրտացավ մարդ և պետք է ծանոթ լինի քաղաքի խնդիրներին»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան