Ադրբեջանի նպատակը լայնամասշտաբ գործողություններ սկսելն է, պետք է պատրաստ լինենք. Կորյուն Նահապետյան

Լուրեր

12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
Բոլորը

Ադրբեջանը նպատակ ունի լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսել, պետք է պատրաստ լինել: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

«Ադրբեջանի կողմից ձեռնարկվել են ռազամական գործողություններ, որոնք ցույց են տալիս՝ Ադրբեջանը պատրաստ չէ լուծել հարցը խաղաղ ճանապարհով, մեր գործողությունները պետք է լինեն հստակ և համարժեք: Արցախի պաշտպանության բանակի գործողություններն այս առումով համապատասխան են ստեղծված իրավիճակին»,- ասաց Նահապետյանը՝ նշելով, որ միջազգային հարթակներում համակարգված գործելու անհրաժեշտություն կա: Factor.am-ի հարցին՝ հայկական կողմն ունի՞ անհրաժեշտ տեղեկատվական բազան՝ ցույց տալու համար, որ Ադրբեջանն է սկսում ռազմական գործողությունները, Նահապետյանն ընդգծեց, որ այդ առումով որոշակի խնդիրներ կան:

«Յուրաքանչյուր կոնկրետ դեպք փաստագրվում է, այսինքն՝ հավաքվում է բավարար ծավալի տեղեկատվություն, ապացույցներ, որոնք վերլուծության արդյունքում օգտագործվում են ինչպես ներքին շրջանակներում,, այնպես էլ միջազգային կազմակերպություններում: Իհարկե, որոշակի խնդիրներ այստեղ ես տեսնում եմ, այնպես չէ, որ ամբողջապես ինձ բավարարում է, մենք առավել հետևողական պետք է լինենք Ադրբեջանի զինված ուժերի կողմից ձեռնարկված յուրաքանչյուր փաստի կապակցությամբ ուսումնասիրություն և վերլուծություն կատարելու»,- մանրամասնեց ՀՀԿ-ական պատգամավորը:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Շողիկ Գալստյան