Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման նորանշանակ ղեկավարին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին՝ Պետրոս Մարտիրոսյանին․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

Արայիկ Հարությունյանը նախ շնորհակալություն է հայտնել Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի տեղակալ Արման Դանիելյանին վերջին ամիսներին աշխատանքները համակարգելու համար և շնորհավորել նորանշանակ ղեկավարին:

«Մենք երկար քննարկումներից հետո որոշում ենք կայացրել պարոն Մարտիրոսյանին նշանակել Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար: Քննարկումները երկար էին, որովհետև մեզ անհրաժեշտ էր կայացնել այնպիսի որոշում, որի արդյունքում կկարողանանք լուծել այն խնդիրները, որոնք իրականում այսօր քիչ չեն տեսչականների ուղղությամբ: Իհարկե, գրասենյակը, հատկապես վերջին ամիսներին բավականին աշխատանք է կատարել, բայց կարծում եմ՝ տեմպերն ավելացնելու և արդեն լուծումներ տալու խնդիր ունենք: Նախ մինչև այդ, պարոն Դանիելյան, Ձեզ եմ ուզում շնորհակալություն հայտնել այս ամիսներին բավականին մեծ աշխատանք կատարելու և գրասենյակը համակարգելու համար: Վստահ եմ, որ պարոն Մարտիրոսյանի հետ Ձեր կարողությունների և հնարավորությունների համընկնումը շատ լուրջ հնարավորություն կտա, որպեսզի տեսչական մարմինը ճիշտ ուղղությամբ աշխատանքներ իրականացնի:

Պարոն Մարտիրոսյան, շնորհավորում եմ Ձեզ նշանակման առիթով: Վստահ եմ՝ այն խնդիրները, որոնք արդեն քննարկել ենք և Ձեր առջև դրվել են, առաջիկայում լուծումներ կստանան: Ձեր մեծ փորձը, այն ոլորտում, որտեղից գալիս եք՝ Գլխավոր դատախազությունից, և այն ուղղությունները, որոնք համակարգել եք, թույլ կտան նաև այստեղ կուտակված կարողությունների համադրմամբ լուրջ առաջընթաց ունենալ՝ տեսչական մարմինների համակարգման, լիազորությունների մեծացման, գործիքների ավելացման ուղղությամբ: Վստահ եմ, որ այն կամային հատկանիշները, որոնք ունեք և դրսևորել եք ձեր ոլորտում, այստեղ վստահաբար շատ պետքական են, և որոշումը, որը կայացրել ենք, նաև պայմանավորած է դրանով», – ասել է Վարչապետի աշխատակազմի ղեկավարը: