Թույլ չենք տա կործանել Արցախը. Ռուբեն Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
Բոլորը

Ընթանում է «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական քարոզչության մեկնարկն ազդարարող միջոցառումը։

«Կոչ եմ անում բոլոր երևանցիներին՝ ակտիվ մասնակցել ընտրություններին, և իրենց ձայնը տալ «Ապրելու երկիր» կուսակցությանը, որն առաջարկում է նոր մոտեցում և նոր ուղի է ցույց տալիս»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 23-ին մեկնարկած Երևանու ավագանու նախընտրական քարոզարշավին Արցախից տեսակապով հայտարարեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ՝ հավելելով՝ Երևանը ՀՀ-ի մոտ կեսն է, Երևանում են կուտակված մեծ ռեսուրսներ, մենք ունենք հնարավորություններ, որ մարդկանց ցույց տանք՝ ինչ պետք է անել, որ փոխվի ամբողջ Հայաստանում իրավիճակը:

«Մենք անցնում ենք շատ կարևոր ճանապարհ: Մենք փորձում ենք վերականգնել մեր պետությունն ու պետական մտածելակերպը, որովհետև հայրենիքն առանց պետության շատ դժվար է պահպանել: Մենք հարյուրավոր տարիներ դրա համար մեծ գին ենք վճարել: Ես վստահ եմ, որ մենք կհաղթահարեք բոլոր այն դժվարությունները, որոց առջև կանգնած ենք։

Ոչ մեկ ոչ մի բան մեզ չի ապահովելու և մեզ պարտական չէ: Եթե մենք խոսում ենք մեր ապագայի ու հայրենիքի մասին, ապա դա մեր պատասխանատվությունն է․․․ Մենք գիտենք, թե դա ինչպես պետք է անենք, ապագան մենք ենք կերտում: Ապագան ունի կարևոր մի հատկանիշ․ արժանապատիվ, հայրենասեր, ուժեղ պետություն ունեցող, իրեն հարգող հայի մասին է խոսքը»,- ասաց Ռուբեն Վարդանյանը:

Ռուբեն Վարդանյանի խոսքով՝ Արցախում այսօր առկա են շատ լուրջ մարտահրավեր։
«Արցախն ու Հայաստանն իրար շատ կապված եղբայրներ են, որոնցից մեկն առանց մյուսի չի կարող ապրել:
Ես վստահ եմ՝ մեր ապագան որոշվում է Արցախում։ Եվ Հայաստանում ապրող մարդիկ պետք է փոխեն իրենց վերաբերմունքը Արցախում ստեղծված իրավիճակի նկատմամբ․․․

Միայն ուժեղը կարող է խաղաղության պայմանագիր կնքել, թույլը չի կարող կյանքում ինչ-որ մի բան ստորագրել»,- նշեց Վարդանյանը՝ ընդգծելով՝ մենք պատասխանատու ենք մեր ապագայի համար և թույլ չենք տա կործանել Արցախը։

Մանրամասները՝ տեսանյութում։